Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խորխաբեր բուսամիջոցներ

primula_verisԳինարբուկ-1 ճաշի գդալ մանրացրած արմատը  15 րոպե եռացնել 1 բաժակ ջրում: Քամել, ավելացնել շաքար, կամ   մեղր և ընդունել օրական  4-5 անգամ` 1-ական ճաշի գդալ:

Գնարբուկը ժողովրդական բժշկություն հին դեղամիջոց է: Ծաղիկների եփուկը կիրառվել է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ: Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն:Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆերմենտ պրիմվերազա, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում, բացի վերոհիշյալ բաղադրատարրերից, կան նաև դաբաղանյութեր: C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի, իսկ չոր տերևահումքում` մինչև 6%-ի: Դեղաբույսը հարուստ է մանգանով:

Գինձ – 1 թեյի գդալ սերմի վրա լցնել 1 բաժակ ջուր, թրմել մի քանի ժամ: Քամել, խմել 1 օրվա ընթացքում:

Սոճի սովորական- 10 գ. բողբոջները եփել 1 բաժակ ջրում, թրմել, քամել: Խմել օրական 3-4 ճաշի գդալ:

Տատրակ-1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքըեռացնել 1 բաժակ ջրում: Թրմել  15 րոպե և այդ եփուկը խմել օրվա ընթացքում  2 անգամ:

275px-coltsfootՏատրակ_ Դեղաբույսը օգտագործում են նաև ստամոքսաաղիքային տրակտի կատառի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձևով՝ գլխի քորի և թեփոտության, իսկ թարմ տերևահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձևով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերևները՝ տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին և գլխին՝ գլխացավերի ժամանակ։Ծաղկազամբյուղներում հայտնաբերված են ֆարադիոլ, արնիդիոլ, տարաքսանտին, ստիգմաստերին, սիտոստերին, հեպտակոզան, դեղին պիգմենտ և դաբաղանյութեր, տերևներում` մինչև 2.63% դառը գլիկոզիդներ (որոնցից ամենաբնորոշը` տուսսիլագինն է), սիտոստերին, ինուլին, դեքստրան, եթերայուղ, գալաթթու, խնձորաթթու, գինեթթու, սապոնիններ, կարոտինոիդներ, C վիտամին, ռուտին, լորձ և այլն։

Օճառախոտ բժշկական- 10 գ չորացրած և փոշիացրած արմատները 10 րոպե եռացնել 0.5 լ ջրում: Թրմել 2 ժամ, քամել: Խմել օրական 3-4 անգամ ուտելուց  առաջ` 1-ական ճաշի գդալ:

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են օճառախոտի արմատները (կոճղարմատը), որոնք հանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի ժամկետով:

 1404-004-ocharakhot_deghatu_milnyanka_lekarstvennaya_saponaria_officinalis_otvet-mail-ruԴեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետպահումների ժամանակ: Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը` քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:

 Չինական բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ: Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը օգտագործում են որպես խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փքահան և «արյունը մաքրող» միջոց: Օճառախոտն ընդհանրապես կիրառվում է լյարդի, երիկամների և փայծաղի հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պոդագրայի, համառ հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիաների, լարինգիտների, քիթ-ըմպանային ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծքային հեղձուկի նոպաների, մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և վեներական հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, ֆուրունկուլի, թարախային խոցերի, քոսի, մաշկային համառ ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման դեպքերում` մաշկի գրգռվածություն: Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են կոկորդը` անգինայի և թրջոցալաթ դնում քթի մեջ` հարբուխի ժամանակ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook