Friday, March 29, 2024
Նորություններ

Խստացվելու են միջոցառումները, որպեսզի ոչ մի գործատու և/կամ աշխատող կանխիկ գումարով չգնի կապույտ սանիտարական գրքույկների մեջ դրվող կնիքները

ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

‼️Որոշել ենք անդրադառնալ “Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին” 27.03.2003թ․ ՀՀ կառավարության թիվ 347-Ն որոշմանը։

Կառավարության որոշումը փոխելու նպատակը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովելն է՝ բժշկական զննություններն առավել նպատակային դարձնելով, հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս պատճառելով հետազոտվողին և գործատուին, հստակեցնելով հետազոտությունների մեթոդաբանությունը:

Խստացվելու են միջոցառումները, որպեսզի ոչ մի գործատու և/կամ աշխատող կանխիկ գումարով չգնի կապույտ սանիտարական գրքույկների մեջ դրվող կնիքները, այլ հակառակը ժամանակին և պատշաճ ձևով անցնեն բոլոր պահանջվող հետազոտությունները։ Խոսքը հատկապես վերաբերում է հանրային սննդի օբյեկտների, կրթական և բժշկական հաստատությունների անձնակազմերին։

Խնդրում ենք թողնել ձեր կարծիքները e-draft.am կայքում։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook