Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ծննդաբերության ենթադրյալ ժամկետների որոշումը

     

   
  Հղիությունը սովորաբար տևում է  վերջին դաշտանի առաջին օրից 9 օրացուցային կամ 10 մանկաբարձական ամիս, 40 շաբաթ, 280 օր:
 Ծննդաբերության ենթադրյալ ժամկետը որոշվում է հետևյալ եղանակներով.
   
          Ըստ Նեգելի բանաձևի
      Վերջին դաշտանի ամսից  հանվում է 3 ամիս և գումարվում է 7 օր, ստացվում է ծննդաբերության ենթադրյալ օրը.
                                                         
 365 92 + 7 = 280


Այսպես, օրինակ. եթե վերջին դաշտանը տեսել է 15.08, հանվում է 3 ամիս,ստացվում է 15.05, այնուհետև գումարվում է 7 օր (15+7=22 մայիսի):
Ըստ պտղի շարժման առաջին օրի

Արաջնածինների մոտ պտղի առաջին շարժման օրվան գումարվում է 140 օր (4 օրացուցային ամիս և 18 օր), կրկնածինների մոտ 5 օրացուցային ամիս և մեկ օր:
       Ըստ ձվազատման
 Սպասվելիք, սակայն չկայացած դաշտանի առաջին օրվանից հանվում է 14-16 օր, ապա  գումարվում  273-274 օր:
 Ծննդաբերության ենթադրյալ ժամկետը որոշվում է գերձայնային հետազոտության օգնությամբ չափելով պտղի ազդոսկրի չափը:
Ծննդաբերության ենթադրյալ ժամկետի որոշմանը օգնում են հետազոտության արդյունքները՝

պտղի գլխի և երկարության չափը
հղիի որովայնի շրջագիծը
 
 Հին ժամանանակներում հղիության առկայությունը որոշել են մետաքսե թելի միջոցով: Հղիության առաջին շաբաթների ընթացքում վահանաձև գեղձը մեծանում է: Թելը կապում էին կնոջ պարանոցին և, երբ գեղձի մեծացման հետևանքով այն կտրվում էր, հաստատում էին հղիության առկայությունը:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook