Friday, March 29, 2024
Նորություններ

Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները

Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ դեպքայնությունը 1.5 անգամ գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է 6896 դեպք: Յուրաքանչյուր 5 դեպքից 2-ը պատահել է տանը: Առավել խոցելի խումբ են մինչև 4 տարեկան երեխաները, որոնք 50% դեպքերում վնասվել են տնային պայմաններում: Նշված տարիքային խմբում առավել տարածված պատճառներից են ընկնելը՝ այդ թվում բարձրությունից (մահճակալ, աթոռ, բազմոց և այլն), այրվածքները, օտար մարմինները, դռան տակ թողնված մատներն ու դաստակները:
Շատ կարևոր է, որպեսզի ծնողները հետամուտ լինեն երեխաներին և նրանց պահվածքին, ինչը հնարավորություն կընձեռի զգալիորեն նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները:
Երեխաների շրջանում կենցաղային վնասվածքների  պատճառներից մեկն էլ այրվածքն է: 2018 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում այրվածքների պատճառով բուժօգնության է դիմել 388 երեխա, որից 370-ը տեղի են ունեցել տնային պայմաններում:
Առավել խոցելի են ամենափոքր երեխաները, հատկապես 1-2 տարեկանները, որոնք կազմել են այրվածք ստացողների 54%-ը:
Ուշագրավ է, որ 0-5 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են տնային կենցաղային վնասվածքների ամեն 7-րդ դեպքի պատճառը: Իսկ մինչև 1 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են վնասվածքների 25%-ը՝ զիճելով միայն բարձրությունից ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքներին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook