Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Կազմվել է սիրային արկածների պատրաստ ֆուտբոլային երկրպագուների վարկանիշային աղյուսակը

Momondo.ru -ի մասնագետները վերլուծել են տվյալներն ու պարզել, թե ԱԱ-2018-ի երկրպագուներից ովքեր են պատրաստ արտասահմանյան սիրավեպի։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն։

Սիրախաղով առանձնացել են լեհերը․ Լեհաստանից ժամանած տղամարդկանց  37-ը խոստովանել է, որ ծանոթություն և հարաբերություններ է սկսել հանգստի ընթացքում։ Սիրառատ օտարերկրացիների ցանկի երկրորդ հորիզոնականում բրազիլացիներն են  (36 տոկոս), երրորդում՝ արգենտինացիները (34 տոկոս)։

Սիրախաղին ամենից քիչը տրվել են ճապոնացիները (14 տոկոս) և հարավկորեացիները (10 տոկոս)։

Կորեացի երկրպագու

Բացի այդ, մասնագետները նաև պարզել են, որ միայն 37 տոկոս դեպքերում են հանգստի ընթացքում սկսված հարաբերությունները շարունակվում նրա ավարտից հետո։ Ամենահուսալին այդ հարցում եղել են ավստրալիացիները․ հարցվածների  59 տոկոսը նշել է, որ չի խզել արձակուրդային  սիրավեպը, իսկ նրանց հետևում են ամերիկացիները  (53 տոկոս) և բրիտանացիները (50 տոկոս)։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook