Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կանաչեղենի տեսակներ, որոնք հակացուցված են առողջական տարբեր խնդիրների դեպքում

Կանաչեղենը համարվում է առողջարար մթերք, ուստի խորհուրդ է տրվում անպայման ներառել ամենօրյա սննդակարգում, սակայն կան կանաչեղենի տեսակներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել այս կամ այն հիվանդության դեպքում: Մասնագետները ներկայացրել են, թե կանաչեղենի որ տեսակները չի կարելի օգտագործել տարբեր հիվանդությունների դեպքում:

Կանաչ սոխ

Կանաչ սոխը շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն հակացուցված է ստամոքսի խոցի դեպքում: Բժիշկների խոսքով՝ աղեստամոքսային տրակտի հետ կապված անգամ չնչին խնդիրների դեպքում այս բույսը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել:

Մաղադանոս

Բժիշկները խորհուրդ են տալիս բացառել մաղադանոսը սննդակարգից երիկամների քրոնիկ հիվանդությունների կամ միզապարկի հետ կապված խնդիրների դեպքում: Բանն այն է, որ այս բույսն օժտված է հզոր միզամուղ ազդեցությամբ, ինչը կարող է ծանրաբեռնել այդ օրգանները: Բացի այդ, մաղադանոսը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում, քանի որ այն բարձրացնում է արգանդի լարվածությունը:

Համեմ ու նեխուր

Սրտի հիվանդությունների ու զարկերակային գերճնշման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել համեմից, նեխուրից ու մաղադանոսից: Սա պայմանավորված է նրանով, որ կանաչեղենի այս տեսակները հարուստ են վիտամին К-ով, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը:

Սամիթ

Սամիթը հարկավոր է զգուշորեն կիրառել հիպոտոնիայի՝ զարկերակային ցածր ճնշման դեպքում: Այս բույսի չարաշահման դեպքում կարող է նկատվել թուլություն, գլխապտույտ և անգամ գիտակցության կորուստ:

Սպանախ

Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ թրթնջուկաթթու, որը չի կարելի օգտագործել երիկամների ու միզուղիների հետ կապված խնդիրների դեպքում: Բացի այդ, սպանախը հակացուցված է նաև հոդատապի, ռևմատիզմի, տասներկումատնյա աղիքի, լյարդի ու լեղուղիների հիվանդությունների դեպքում:

Սխտորի կանաչ ծիլեր

Սխտորի ծիլերը խորհուրդ չի տրվում օգտագործել սրտի ու երիկամների հիվանդությունների, ինչպես նաև ռևմատիզմի դեպքում: Բացի այդ, այդ բույսից հարկավոր է խուսափել նաև լյարդի հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի բորբոքման, գաստրիտի ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման դեպքում:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook