Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Կարագի ու մարգարինի տարբերությունը և դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա

Կարագն ու մարգարինը բավական լայն կիրառություն ունեն խոհանոցում և կիրառվում են տարբեր ուտեստների պատրաստման համար, սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչպես են դրանք անդրադառնում օրգանիզմի վրա և ինչով են տարբերվում միմյանցից։ Առհասարակ ճարպերը շատ կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար և ճիշտ սննդակարգի կարևորագույն տարրերից են, ուստի օրգանիզմի վրա դրանց ունեցած ազդեցության մասին իմանալը շատ կարևոր է։

Կարագը կաթնային մթերք է, որը ստացվում է կովի կաթից կամ սերուցքից, մինչդեռ մարգարինը պատրսատվում է բուսայուղերից։ Այս յուղերն արտաքինից նույն տեսքն ունեն ու նույն կերպ գործածվում են ինչպես տարատեսակ ուտեստներում, այնպես էլ հրուշակեղենի պատրաստության մեջ, սակայն մարդու օրգանիզմի ու առողջության վրա դրանք տարբեր կերպ են ազդում։

Կարագը պատրաստվում է կենդանական ճարպերից, ուստի դրանում մեծ է հագեցած ճարպերի քանակությունը։ Այս ճարպերը բարձրացնում են օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, ինչը կարող է և՛ օգտակար լինել, և՛ վնասակար։ Այս տարրը հարկավոր է օրգանիզմին առողջ բջիջների ստեղծման համար, սակայն դրա չափազանց բարձր մակարդակը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի կարագը խորհուրդ չի տրվում չարաշահել։

Մարգարինը պարունակում է տրանսճարպեր, որոնք համարվում են ճարպերի վատագույն տեսակը և խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։ Ի տարբերություն սննդային այլ ճարպերի՝ տրանսճարպերը ոչ միայն բարձրացնում են ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակը, այլև նվազեցնում են բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստերինի մակարդակը։ Այս ճարպերով հարուստ սննդակարգը բարձրացնում է սրտի հիվանդությունների, գլխուղեղի կաթվածի ու 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, ուստի առողջական նման լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս բացառել դրանք սննդակարգից։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook