Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Կեսարյան հատումը պատմության մեջ

Չնայած շատերը կարծում են, որ Հուլիոս Կոսարը ծնվել է կեսարյան հատման միջոցով,  սակայն դա այդպես չէ: Հին հռոմեացիները կիրառել են կեսարյան հատումը ծննդաբերության ընթացքում արդեն  մահացած  կնոջ որովայնից  կենդանի երեխային հանելու համար: Մինչդեռ հայտնի է, որ Կեսարի մայրը` Ավրելիան, ծննդաբերություից հետո եղել է կենդանի և ապրել է ևս 45 տարի, ինչը և բացառում է, որ  հռոմեացի դիկտատորը ծնված լինի կեսարյան հատմամբ:

Միջամտության անվանումը ծագել է  լատիներեն   caebere  բառից, որը նշանակում է <կտրել>: Մեկ այլ ենթադրության համաձայն, այն ծագել է հռոմեական իրավական օրենսգրքի անվանումից, որին անվում էին    Les  Caesarea , և որը սահմանում էր, թե երբ է թույլատրվում կատարել կեսարյան հատում: Երրորդ ենթադրության համաձայն Կեսարի նախնիները ծնվել են կեսարյան հատմամբ և այդտեղից էլ եկել է անունը:

Ըստ որոշ պատմաբանների կեսարյան հատումը կատարել են ոչ միայն մահացած , այլև դեռևս կենդանի կնոջը, որի դեպքում փաստորեն զոհաբերում էին կնոջը  երեխային փրկելու համար: Կեսարյան հատումից հետո կնոջ կենդանի մնալու առաջին դեպքը գրանցվել է 1500թ-ին Շվեցարիայում: Ենթադրվում է, որ այն կատարվել է Ջակոբ Նուֆեր անունով մի մսագործ` իր կնոջը, երկարատև ձգձգվող ճիգերից հետո: Մինչև 17-րդ դարը կեսարյան հատումը ուղեկցվել է բարձր մահացությամբ: Օրինակ, Մեծ Բրիտանիայում մինչև 1865 թ-ը մահացությունը  կազմել  է  85 տոկոս: Մահացության իջեցնելու խնդրում բախտորոշ նշանակություն է ունեցել ապետիկայի կանոնների պահպանումը, արգանդը կարելու թելերի հայտնագորումը, անզգայացումը, արյան փոխներարկում և հակաբիոտիկների  հայտնագործումը:

17888194_1388781804493703_886348273_n

Եվրոպացի ճանապարհորդները  Ուգանդայում  Մեծ  Լճերի շրջակայքում դեռևս 19-րդ  դարում տեսել են, թե ինչպես են աֆրիկացի բնիկները կանոնավոր կերպով և բավականին հմտորեն կատարում  կեսարյան հատում: Հղի կինը հաջողությամբ ենթարկվում էր անզգայացման ոգելից խմիչքների միջոցով և հատուկ բուսական թուրմերի  օգնությամբ արագացնում էին  վերքերի ապաքինումը: Տեսնելով, թե որքան հմտորեն  են այս միջամտությունը կատարում աֆրիկացի բնիկները, եվրոպացի ճանապարհորդները ենթադրել  են , որ  հավանաբար երկար  ժամանակ է, ինչ այն կիրառվում է աֆրիկյան  մշակույթում:

Պատրաստեց ` Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook