Wednesday, April 24, 2024
Նորություններ

Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից. ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում:

Նրա խոսքերով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա:

«Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը փոփոխության են ենթարկվում: Դպրոցը երբեմն լրացուցիչ ծանրություն է առաջացնում աշակերտի մոտ, իսկ աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց: Շատ առարկաներ կփոխվեն, իսկ որտեղ համընկնումներ կան, կմեկտեղենք: Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից, սակայն այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել թե որոնք և երբ»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննարկվում է տարրական դպրոցում գնահատական չդնելու հարցը, սակայն սրան պետք է երկար գնալ, քանի որ սա լրացուցիչ հմտություններ է պահանջում:

Նա նաև խոսել է ինֆորմատիկայի ծրագրի մասին և նշել, որ այսօր դպրոցներում և բուհերում հին ծրագրեր են դասավանդում: Նախարարի խոսքերով՝ ինֆորմատիկայի դասագրքերով դասավանդելը սխալ է, և ճիշտ կլինի, որ այդ առարկան մատուցվի օնլայն ձեռնարկներով, որոնք պարբերաբար կթարմացվեն:

Նյութը ՝ shantnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook