Wednesday, April 24, 2024
Նորություններ

Կորոնավիրուսի ո՞ր ախտանշաններն են ամենից երկար պահպանվում

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդու մոտ դեռ երկար ժամանակ պահպանվում են կորոնավիրուսի ախտանշանները, գրել է Eat This, Not That! -ը։

Փորձագետների խոսքով՝ COVID-19-ի երկարատեւ ընթացքի հաճախ հանդիպող ախտանշաններից է մշուշը գլխում։

Հոտի կորուստը (կամ դրա խախտված զգացողությունը), որը հայտնի է որպես պարոսմիա, երկարատեւ COVID-19-ի ամենից հաճախ հանդիպող ախտանշաններից է։

Չնայած պատվաստումը չի կարող ազատել կորոնավիրուսի երկարատեւ ընթացքից, այն վճռական նշանակություն ունի ինչպես վիրուսի կանխարգելման, այնպես էլ դրա ախտանշանների թուլացման համար։

Հոգնածությունը  երկարատեւ COVID-19-ի ամենատարածված ախտանշանն է, որը կարող է վարակվելուց հետո ամիսներ, անգամ տարիներ տեւել։

«Մենք գիտենք, որ որոշ ախտանշաններ մյուսներից ավելի հաճախ են հանդիպում, օրինակ՝ հոտառության մշտական բացակայությունը բավական տարածված երեւույթ է, տարածված է նաեւ այս կամ այն աստիճանի հոգնածությունը,- նշել է բժիշկ, Լոնդոնի Կայսերական քոլեջի մանկական իմունաբանության պրոֆեսոր եւ մանկաբույժ Փետեր Բրոդինը։- Ես կարծում եմ, որ մեծահասակների մեծ մասը այս կամ այն չափով կարող է մշտապես հոգնածություն զգալ լուրջ վարակից, գրիպից կամ մեկ այլ բանից հետո։ Եթե դուք հարցնեք մարդկանց՝ արդյո՞ք երկարատեւ COVID ունեն, եւ նրանք հենց այդպիսի հոգնածություն նկարագրեն, ես կարող եմ հասկանալ, թե ինչու 80 տոկոսը «այո» կպատասխանի»։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook