Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առողջ կրծքագեղձ» նախագծի՝ արտասահմանյան բժիշկների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում հերթական այցով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում պրոֆեսոր Արթուր Սալիբյանը, ում հետ համատեղ կիրականացվեն կրծքագեղձի պլաստիկ/վերականգնողական վիրահատություններ:

Վիրահատության համար անհրաժեշտ սիլիկոններն ու էքսպանդերները բարեգործական հիմունքներով կտրամադրվեն ԱՆՎՃԱՐ: Այս ինֆորմացիան վերաբերում է հատկապես այն կանանց, ում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում հնարավոր չի եղել կատարել օրգան-պահպանողական վիրահատություն և հեռացվել է կրծքագեղձը, ինչպես նաև առաջիկայում նման վիրահատություն պլանավորող կանանց: Կիրականացվի կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ միաժամանակյա վերականգնողական պլաստիկայով:

Վիրահատությունները կիրականացվեն 2017թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Հերթագրվելու համար խնդրում ենք զանգահարել (098) 56-15-19 հեռախոսահամարով:

Այս ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով:

http://breast.am/?page_id=24160

Leave a Reply

x Close

Like Us On Facebook