Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հազի առաջացման ամենատարածված պատճառները

Հազն օրգանիզմի պաշտպանական ֆունկցիա է: Հազի օգնությամբ կատարվում է շնչուղիների մաքրում, ինչպես նաև հազի միջոցով կանխարգելվում է որևէ օտար մարմնի ներթափանցումը դեպի շնչուղիներ և թոքեր։
ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, թոքաբան Միքայել Նարիմանյանը խորհուրդ է տալիս նախ դիմել առողջության պահպանման առաջնային օղակ և փնտրել հազի առաջացման պատճառները:
📍Հազի առաջացման ամենատարածված պատճառներն են.
• վիրուսային հիվանդությունները, շնչուղիների վարակները
• մասնագիտական գործնեությունը
• նյարդային լարվածությունը
• ալերգիան
• ծխել

Չի՛ կարելի հազն արդարացնել ծխելու վնասակար սովորությամբ և անտեսել դրանից բխող խնդիրները: Ծխող մարդկանց այդ սովորությունը կոչվում է «anosognosia»՝ անտարաբերություն սեփական խնդրի, հիվանդության նկատմամամբ, քանի որ ունեն բացատրություն՝ ծխում եմ, այդ պատճառով էլ հազում եմ: Եթե հազը տևում է երկու շաբաթից ավելի, պետք է հերքել տուբերկուլյոզն ու թոքի ուռուցքը:
Պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ընդգծում է՝ Չի՛ կարելի հազի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել:
Սովորաբար, հազը բուժելու համար մարդիկ նախընտրում են համացանցից ստացած ինֆորամացիան, ժողովորդական մեթոդները: Հազը կարող է լինել մի շարք բարդ հիվանդությանների ախտանշան:
Մասնագետին դիում են այն վիճակում, երբ ի հայտ են գալիս հետևյալ ռիսկերը՝
• թոքաբորբ
• տուբերկուլյոզ,
• թոքի քաղցկեղ

📍Մարդկանց մոտ տարվա մեջ մի քանի անգամ կարող է հազ առաջանալ: Եթե այն տևում է երկու շաբաթից ավելի, անհրաժեշտ է կատարել թիրախային հետազոտություններ:
Պացիենտի արտաքին շնչական ֆունկցիայի վիճակը գնահատելուց հետո՝ հազի պատճառ հանդիսացող հիվանդություններն ախտորոշվում են ճառագայթային հետազոտությունների՝

• ռենտգենի
• համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով

📢Հիշեցնենք՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ: Խորհրդատվությունները կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 10:00-12:00:

Նյութի աղբյուրը` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

Leave a Reply

x Close

Like Us On Facebook