Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հալշտատ, Ավստրիա, այստեղ են գտնվում Եվրոպայում ամենահին աղի հանքերը/լուսանկարներ/

Հալշտատը (գերմ.՝ Hallstatt, բավ․՝ Hoistod), գյուղ է նույն անունով լճի արևմտյան ափին ։ Այն տեղակայված է Ավստրիայի Սալցկամերգուտ լեռան շրջանում։ Բնակչությունը կազմում է 788 մարդ ։ Զբաղեցնում է 60 կմ² տարածք։

Հալշտատյան մշակույթի կենտրոնը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան է։ Գյուղը հայտնի է իր աղի հանքերով։

Հալշտատի աղի հանքերն ամենահինն են Եվրոպայում․ շահագործվում են ավելի քան 3 հազար տարի։ Բնակավայրի մասին տեղեկություններ գրավոր աղբյուրներում հայտնվել են 1311 թվականին։ Միջնադարյան Հալշտատի պատմության մասին գրեթե ոչինչ չի պահպանվել, քանի որ գտնվում էր կապի ուղուց բավականին հեռու։

1595 թվականից լուծվող աղը աշխարհի ամենահին խողովակաշարով տեղափոխվում է Էնբենզե, որը գտնվում է Հալշտատից 40 կմ հեռավորության վրա։

79836725_1401637716678766_7627700143457828864_n

Չնայած իր պատկառելի տարիքին՝ բնակավայրի զարգացումը սահմանափակվում է լճի և ժայռերի միջև տարածությամբ։ Այդ իսկ պատճառով Հալշտատում կա հողի սուր պակաս, այդ թվում նաև գերեզմանոցի։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ մահացածների ոսկորները դուրս են բերվում հողից, կեղտազրկում են, գրանցվում (նրանց վրա նշվում է անունը, մասնագիտությունը և մահացածի մահվան թվականը) և դրվում են տեղի մատուռում՝ հանրային ցուցադրման։ Ազատված տարածքում իրականացվում են նոր թաղումներ։

79471388_2395948223977038_1874083214100791296_n

2012 թվականին Գուանդուն նագանգի Լոյան քաղաքում Մինիմետալս հանքարդյունաբերական և մետաղների ընկերությունը կառուցել է գյուղի կրկնօրինակը։ Շինարարությունը կազմել է մոտավորապես 700-940 միլիոն ԱՄՆ դոլլար։

2013 թվականին այնտեղ անշարժ գույքի գինը կազմել է 240-600 000 եվրո, ավելի թանկ, քան օրիգինալ Հալշտատի միջնադարյան տները։

78927308_1345906982250185_2704245872102735872_n

78908051_814973155583003_8319563707772305408_n

78268973_456481455265627_2427434920637890560_n

79342209_992352864460161_5052110708196507648_n

79505649_441351463197337_4643688799002427392_n

Լուսանկարները ՝  travelL

Leave a Reply

x Close

Like Us On Facebook