Friday, March 29, 2024
Նորություններ

Համաժողովը վերածվել է փոխշահավետ կապերի ստեղծման հարթակի

Տեղի է ունեցել Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն Հայաստան Ֆրանսիա» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և առողջապահության նախարարության աջակցությամբ:

Համաժողովը միավորել է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը ներկայացնող շուրջ 380 սրտաբանների, բուժաշխատողների, առողջապահության ոլորտի մասնագետների: 2 օր շարունակ քննարկվել են սրտաբանության և դրան հարակից ոլորտներին առնչվող կարևոր հարցեր: Մասնագետները ներկայացրել են նորարարությունները, իրականացրել փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի սրտաբանության ոլորտի զարգացմանը:

Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը վերածվել է բուժաշխատողների, մասնավորապես սրտաբանների միջև փոխշահավետ կապերի ստեղծման, համագործակցության, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման արդյունավետ հարթակի:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել ելույթով: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի սրտաբաններ վարել են համաժողովն ու մասնագիտական սեմինարները, իսկ մասնակցած մասնագետներին տրամադրվել են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային վկայականներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook