Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Համալսարանական բժիշկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը

Համալսարանական բժիշկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի բուժանձնակազմի օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը:

Ինվազիվ սրտաբանության ծառայության սրտաբան Ցոլակ Սարգսյանի խոսքով՝ 54-ամյա տղամարդն առաջնակի հիվանդ է, նախկինում սրտի գանգատներ չի ունեցել:

«Այսօր առավոտյան ցավերի է ունեցել կրածքավանդակի շրջանում, որն ուժգնացել է ձեռքի շարժման ժամանակ: Դա բնորոշ չէ սրտային գանգատների դեպքում»,- ասել է բժիշկն՝ ավելացնելով, որ հիվանդն իր ուշադրությունը գրավել է հիվանդանոցի միջանցքում, երբ 54-ամյա տղամարդը գանգատվել է ձախ ձեռքի, կրծքավանդակի ցավերից:

Բժիշկը, լսելով գանգատները, հասկանալով վիճակի ծանրությունն՝ անմիջապես կազմակերպել է հիվանդի տեղափոխությունն անհետաձգելի բուժօգնության բաժամունք: Կատարվել է էլեկտրասրտագրություն, որից հետո՝ մի քանի րոպեի ընթացքում, հիվանդի մոտ զարգացել է սրտի կանգ:

Համալսարանից հայտնում են, որ ամբողջ բուժանձնակազմի ընդգրկումով՝ անմիջապես սկսվել է սիրտ-թոքային վերականագնման աշխատանքներ: Կատարվել է բազմակի դեֆիբրիլյացիաներ, որի արդյունքում հաջողվել է վերականգնել հիվանդի սրտի աշխատանքը:

Հիվանդն անմիջապես տեղափոխվել է կատետերիզացիոն լաբորատորիա, կատարվել է անգիոգրաֆիկ հետազոտություն, հայտնաբերվել է ձախ առաջային վայրէջ զարկերակի խցանում: Բժիշկ ինվազիվիստների մասնակցությամբ բացվել է ձախ առաջային վարէջ զարկերակը, որից հետո լավ հեմոդինամիկ արդյունքներով հիվանդը նորից տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ հետագա հսկողության նպատակով:

Սրտաբան Ցոլակ Սարգսյանը փաստում է՝ եթե այս ամենը տեղի չունենար անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում, այլ արտահիվանդանոցային պայմաններում, հավանականությունը մեծ է, որ բժիշկներին չհաջողվեր փրկել հիվանդի կյանքը:

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook