Tuesday, April 23, 2024
Նորություններ

Համակարգի ճիշտ գնահատումը` հետագա բարեփոխումների բանալի

Հրապարակվել է Առողջապահության համակարգի գնահատման (ԱՀԳԳ) հերթական զեկույցը։ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանի եզակի երկրներից է, որ 2007 թվականից 11իրականացնում է առողջապահական համակարգի գործունեության  գնահատում:

ԱՀԳԳ-ն մի գործիք է, որ հնարավորություն է ընձեռում դիտարկելու և իրատեսորեն գնահատելու համակարգի կառավարման  արդյունավետությունը, իրականացվող բարեփոխումների արդյունքներն ու դրանց ազդեցությունը բնակչության առողջության վրա:

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցում ներկայացված են  առողջապահության համակարգի գերակա ուղղությունները, ՀՀ բնակչության ժողովրդագրական և առողջությունը բնութագրող ցուցանիշները։

2016թ. զեկույցում  ներկայացվել են առողջապահական համակարգում առկա իրավիճակը, առողջապահական կարևոր ցուցանիշները, տրվել են մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և դիմելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, կադրային ներուժը, բաշխվածությունը, մասնագետներով ապահովվածությունը և այլն:

Զեկույցում շեշտադրվել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների բեռը և դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունն այս ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Ներկայացվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների (ծխախոտի օգտագործում,  ալկոհոլի չարաշահում, ավելցուկային քաշ  և ճարպակալում, ֆիզիկական թերակտիվություն, զարկերակային բարձր ճնշում, գլուկոզի և խոլեստերինի բարձր մակարդակ, կերակրի աղի չարաշահում և այլն) տարածվածությունը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդություններից  մահացության ցուցանիշները։

Զեկույցը կարևորվում է նաև նրանով, որ համակարգի ճիշտ գնահատումը կարող է դառնալ հետագա բարեփոխումների բանալի  և ներդրումների հիմնավորում: Այն, անշուշտ, դերակատարություն կունենա բնակչության առողջության բարելավմանն ուղղված  նոր միջոցառումների մշակման,  համակարգի կարողությունների զարգացման և հզորացման գործում:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook