Tuesday, April 23, 2024
Նորություններ

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն այցելել է Բժշկական համալսարան

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն փետրվարի 26-ին այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպման սկզբում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց համալսարանի պատմությունը, ֆակուլտետների գործունեությունը, խոսվեց բուհի գիտական աշխատողների, ուսանողների մասին: Նշվեց, որ ԵՊԲՀ-ում ուսանում են նաև մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, և իրականացվում է եռալեզու կրթություն:

Պատվիրակության անդամները տեղեկացվեցին նաև բուհի կողմից իրականացվող կրթական ծրագրերի մասին: Այնուհետև ռեկտոր Արմեն Մուրդյանը խոսեց ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնների մասին: Նա փաստեց, որ աշխարհում մեծ է բժշկական սխալներից մահացության թիվը, ուստի, բժշկական համալսարանում անհրաժեշտություն էր սիմուլյացիոն ուսումնական կենտրոնների բացումը: Կարևորվեց այն հանգամանքը, որ Սիմուլյացիոն կենտրոնները հնարավորություններ են ստեղծում ԵՊԲՀ կրթական գործընթացում կիրառել հիվանդության ընթացքի և դիֆերենցիալ ախտորոշման ուսուցման համար համակարգչային ծրագրեր և հեռավար ուսուցման տարրեր: Կենտրոնների միջոցով նաև բուհի կրթական համակարգում ներդրվեց բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, որը հնարավորություն է տալիս ակնհայտորեն բարելավել ուսանողների գործնական հմտությունների զարգացումը և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս ուսումնական կենտրոնները ստեղծվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում:

Համալսարանի պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի և մյուս պատասխանատուների ուղեկցությամբ հյուրերին ներկայացվեց ցուցադրություն Սիմուլյացիոն կենտրոններում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչի հետ քննարկվեցին նաև հետագա գործունեության զարգացման հնարավորությունները»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook