Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման կարգը. ԱՆ

Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է կառավարության N 410-Ն  որոշման համաձայն։

Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը  առողջապահության նախարարություն է ներկայացնում`

  1. զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի դիմումը ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,
  2. զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը,
  3. Պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ,
  4. օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:

Այնուհետև ստեղծվում է հանձնաժողով, որի աշխատանքները կազմակերպում է առողջապահության նախարարության աշխատակազմը: Ահնրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիիրությունից և նեղ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում պատասխանում է դիմումատուին։

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook