Saturday, April 20, 2024
Նորություններ

Հայաստան-Սփյուռք համագործակցություն. հարցազույց Արա Բաբլոյանի և Վիգեն Սեպիլյանի հետ

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի ունեցավ Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նվիրված պլենար քննարկում, որի գլխավոր մասնակիցներից էին Համագումարի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանը և Լոս-Անջելեսի հայտնի “CHA” կլինիկայի բժշկական տնօրեն, Կալիֆորնիայի բժիշկների հայ-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Վիգեն Սեպիլյանը։

Խոսելով համաժողովի առանձնահատկությունների մասին, Արա Բաբլոյանը նշեց. «Կոնֆերանսի առանձնահատկությունն ակնհայտ է. բժշկագիտությունը զարգանում է շատ արագ, որպեսզի կարողանանք աշխարհի զարգացած երկրների փորձը բերել Հայաստան, համագործակցության եզրեր գտնել ու երկրում ոլորտը զարգացնել: Դրա լավագույն ճանապարհը նմանատիպ համագումարներ և կոնֆերանսներ կազմակերպելն է, հարցերի քննարկումը և իրականացման ճանապարհների որոնումը»։

Հարցին, թե կայացած 5 համաժողովներն ի՞նչ արդունքներ են գրացել, Ա. Բաբլոյանը պատասխանեց. «Գլխուղեղի կաթվածի ներկայում գործող ծրագիրն ուղղակի արդյունքն է նմանօրինակ համագումարների: Նախորդ համագումարի շրջանակում մասնագետների և բժշկական համալսարանի միջև քննարկման արդյունքում բուհում ստեղծվեց Կաթվածի կենտրոնը։ Մի շարք ծրագրեր սկսում են իրականացվել հենց նմանատիպ համագումարներից հետո»։

Կոնգրեսի հիմնադիր նախագահն այն հարցին, թե աշխարհի տարբեր ծայրերից ժամանած տարբեր հայտնի մասնագետները հեշտությա՞մբ են համաձայնում գալ Հայաստան և մասնակցել համաժողովին, պատասխանեց. «Իհարկե, հեշտությամբ չեն համաձայնում, բայց մենք շատ ավելի նախօրոք ենք հրավերներն ուղարկում, որպեսզի ժամանակացույցը ճիշտ կառուցելու ժամանակ տանք»,- նա նաև հավելեց, որ, ճիշտ է, համաժողովը կոչվում է Հայ բժիշկների, բայց այստեղ են նաև այլ երկրներից եկած մասնագետներ, որոնք շատ ավելի նեղ մասնագիտական հարցերում կարող են իրենց երկրի փորձը ներկայացնել։

Վիգեն Սեպիլյանը, խոսելով համաժողովի մասին, շեշտեց, որ այն ընթանում է շատ լավ։

«Շատ եմ կարևորում այն սեկցիաները, որոնք վերաբերում են Սփյուռքին, բավականին արդյունավետ էին և հրաշալի գաղափարներ առաջացրին։ Հուսանք, որ, իսկապես, կկարողանանք իրականացնել դրանք»,- նշեց նա։

Վ. Սեպիլյանի կարծիքով՝ առայսօր համագումարների արդյունքում ծնված կարևորագույն արդյունքներից է անպտղաբերության ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի Վերատրադրողական կենտրոնի հետ։ Նա նաև հույս հայտնեց, որ այս տարվա համաժողովի ազդեցությունը շատ ավելի լավը կլինի։

Խոսելով Հայաստան-Արցախ համագործակցության մասին՝ մասնագետը նշեց. «Մենք սերտորեն համագործակցում ենք նաև Արցախի հետ։ Նախատեսում ենք հաջորդ համագումարի մի մասը, որը պետք է 4 տարի հետո կայանա, անցկացնել հենց այնտեղ։ Նամանավանդ կարևոր է, որ սփյուռքի հետ կապված հարցերն այնտեղ քննարկվեն։

http://5imca.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook