Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Հայկական ազգային ավիափոխադրողը՝ Fly Arna-ն ազդարարեց իր գործունեության մեկնարկը. Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օդանավը ժամանեց հունիսի 10-ին՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով։ Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, «Էյր Արաբիա» խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է:

Սկզբնական շրջանում Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի 4 ուղղությամբ: «Երկու ուղղություն՝ դեպի Եգիպտոս՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ, նաև Քուվեյթ ու Բեյրութ: Չենք պլանավորում նույնիսկ մոտ ապագայում սահմանափակվել 4 ուղղությամբ, գալիք 3-4 շաբաթվա ընթացքում հայտարարություններ կլինեն նոր ուղղությունների մասով»,-ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը` լրագրողների հետ զրույցում:

Առաջին չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան հուլիսի 3-ին:

Փափազյանը վստահեցրեց՝ Fly Arna-ի համար առաջինը անվտանգությունն է: «Էյր Արաբիա»-ի մոդելը լոուքոսթեր է, և դա լինելու է Fly Arna-ի մոդելը: Կարելի է ակնկալել, որ նաև մատչելի են լինելու տոմսերը»,-ասաց Փափազյանը:

Ընկերության պլաններում է միջնաժամկետ ապագայում նաև դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելը: Փափազյանը հույս հայտնեց, որ ԵՄ սև ցուցակը Հայաստանի համար մոտ ապագայում կվերանայվի:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook