Հայտարարություն: «Միզասեռական համակարգի ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդները» թեմայով գիտաժողով
Հարգելի գործընկերներ, հունիսի 28-ին
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6-րդ լսարանում /լաբորատոր մասնաշենք/ . տեղի կունենա hայ-ռուսական IV միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ «Միզասեռական համակարգի ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդները» խորագրով:
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի Դաշնության ճառագայթային ախտորոշման լավագույն մասնագետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնագետներ:
Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ Առողջապահության նախարարությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայկական ուրոլոգիական ասոցիացիան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիան և ՌԴ ճառագայթային ախտորոշման զարգացման հիմնադրամը:
Գիտաժողովի մասնակցությունն անվճար է: Գիտաժողովի ավարտին մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտները հավաստող վկայականներ:
Ներբեռնել ծրագիրը՝ http://bit.ly/2t32G6V