Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հաջորդ երեխայի ծնունդը կեսարյան հատումից հետո

Կեսարյան հատումը ծննդաբերությունն ավարտող վիրահատություն է, որի ժամանակ արգանդի վրա կատարված կտրվածքից դուրս է բերվում պտուղը` ընկերքի և թաղանթների հետ միասին: Գոյություն ունի նաև փոքր կեսարյան հատում, երբ վերջինս կատարվում է մոր կյանքի ցուցումով  16-18  շաբաթական հղիության ժամանակ, անկենսունակ պտղի պայմաններում:

Ինչպես այլ վիրահատություններ, կեսարյան հատումն  էլ ունի իր ցուցումները: Եթե կեսարյան հատում է առաջարկվում կնոջը, նշանակում է` նա ունի խնդիրներ` կապված պտղի դիրքի, պտղի և կնոջ կոնքերի չափերի անհամաչափության և որոշ հիվանդությունների հետ, որոնց հետևանքով կինը բնական ճանապարհով չի կարող ծննդաբերել :

Կեսարյան հատում հաճախ անում են այն կանանց, ովքեր ունեն տոքսիկոզներ և ճնշման հետ կապված խնդիրներ: Կեսարյան հատման կարելի է դիմել կյանքում 2-3 անգամ: Կեսարյան հատումը, համեմատած սովորական ճանապարհով ծննդաբերության հետ, չունի բարդություններ, եթե այն չի կատարվում խիստ վտանգավոր իրավիճակներում և եթե վիրահատված կինը խստորեն հետևում է բժշկի ցուցումներին`անմիջապես վիրահատությունից հետո, չնայած ցավերին, շատ է քայլում` կարերի տեղում կպումներ չառաջացնելու համար, չի թրջում կարերի տեղը,  չի մրսեցնում, ծանրություն չի վերցնում, ժամանակից շուտ կտրուկ շարժումներ չի անում և այլն:

Ներկայումս Հայաստանում կան լավ սարքավորումներ, որոնցով կարելի է հեշտ և առանց խնդիրների կատարել կեսարյան հատում, և հիվանդները կարող են 3-4 օր հետո դուրս գրվել:
Կեսարյան հատման դեպքում վերականգնումը կատարվում է սովորականից մի փոքր դանդաղ, բայց առանց վտանգավոր հետևանքների: Գինեկոլոգ Հովհաննիսյանի խորհրդով`  յուրաքանչյուր մայր դարձած կին պետք է արագ ոտքի կանգնի, որպեսզի առույգ լինի:

Պետք է հիշել, որ իրենք հիվանդ չեն: Առաջին կեսարյան հատումից հետո  երկրորդ երեխայի ծնունդը պետք է պլանավորել` ինչպես սովորական ճանապարհով ծննդաբերած կանանց մոտ` առնվազն երկու տարի հետո:

 

Նյութի աղբյուրը՝  pog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook