Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Հետաքրքիր փաստեր Եղիսաբեթ թագուհու հարստության եւ Կառլոս III թագավորի ժառանգության մասին

CBS News-ը հետաքրքիր փաստեր է ներկայացրել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու հարստության եւ Կառլոս III թագավորի ժառանգության մասին

70 տարի գահակալած Եղիսաբեթ թագուհու ունեցվածքի մեծ մասը նյութական ակտիվներ են, որոնք այդքան էլ չեն արժեւորվել, օրինակ՝ Microsoft-ի կամ Amazon-ի բաժնետոմսերը, որոնք աճել են համապատասխանաբար 240,000  եւ 146,000 տոկոսով։ Թերեւս դա է պատճառը, որ Եղիսաբեթ թագուհու անձնական կարողությունը համեմատաբար համեստ է թվում:  Այնուամենայնիվ, Եղիսաբեթ թագուհու պատմական թագավորությունը օգնեl 1 ամրապնդել բրիտանական միապետության բրենդը, որը 2017 թվականին գնահատվել է մոտ 78 միլիարդ դոլար՝ ըստ Brand Finance խորհրդատվական ընկերության: Այս ցուցանիշը ներառում է այնպիսի նյութական ակտիվներ, ինչպիսիք են Բուքինգեմյան պալատը, ինչպես նաեւ միապետության բրենդի ոչ նյութական արժեքը, որը խթանում է զբոսաշրջությունը դեպի Մեծ Բրիտանիա եւ ապրանքների վաճառքը, որոնք կրում են թագավորական երաշխիք կամ զինանշան, նշում է խորհրդատվական ընկերությունը:

Թագուհու անձնական հարստությունը կազմված է արվեստից, ոսկերչական իրերից, ներդրումներից եւ անշարժ գույքից, որը ներառում է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցը, որտեղ նա մահացավ, եւ Սանդրինգեմ Հաուսը Անգլիայում: Այս ակտիվները միասին գնահատվում են 500 միլիոն դոլար՝ ըստ Forbes-ի: Forbes-ի տվյալներով՝ նրա անձնական ունեցվածքի մեծ մասը ժառանգելու է Կառլոս Երրորդ թագավորը։

Բրիտանական միապետն օրինականորեն ազատված է հիմնական հարկերից մեկից՝ ժառանգության հարկից:

Այժմ Կառլոս Երրորդը  չի կարող վաճառել ակտիվները։ Վերջին ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Crown Estate Corporation-ը ներառում է 34,3 միլիարդ դոլար գնահատված ակտիվներ եւ անշարժ գույք: Այն ներառում է Բուքինգեմյան պալատը, Քենսինգթոնյան պալատը, հողատարածք եւ գույք ամբողջ Լոնդոնում եւ Մեծ Բրիտանիայում: Հսկայական կառավարչական ընկերությունը վերահսկվում է անկախ կազմակերպության, այլ ոչ թե թագավորական ընտանիքի անդամների կողմից, եւ ավելցուկային եկամուտները տարեկան փոխանցվում են Մեծ Բրիտանիայի գանձարան: Թեեւ Կառլոս թագավորը չի կարող տնօրինել ակտիվները անձնական շահի համար, թագավորական ընտանիքը ֆինանսապես շահում է նրա ունեցվածքից: Կորպորացիայի շահույթի առնվազն 15 տոկոսը գնում է թագավորական ընտանիքին։

Մինչեւ թագավոր դառնալը արքայազն Չառլզը կրում էր Կոռնուոլի դուքսի տիտղոսը, որը նրան իրավունք էր տալիս կառավարել Կոռնուոլի դքսությունը: Դքսությունն այժմ կանցնի Չառլզի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին։

Ըստ Fortune-ի՝ Կոռնուոլի դքսությունը կազմում է ավելի քան 130 000 ակր՝ 1,3 միլիարդ դոլար արժողությամբ։ Ըստ Ուելսի արքայազնի կայքի՝ Չառլզը դքսությունից տարեկան վաստակել է 24 միլիոն դոլար։ 1990 թվականին Չառլզը հիմնել է Duchy Organics կոչվող սննդի բիզնեսը՝  35 միլիոն դոլար արժողությամբ։ Նա համագործակցել է Waitrose մթերային ցանցի հետ 2010 թվականին եւ դրանից հետո ավելի քան 35 միլիոն դոլար է նվիրաբերել Ուելսի արքայազնի բարեգործությանը՝ ըստ Waitrose-ի: Բիզնեսը գործում է Կոռնուոլի դքսությունից դուրս, եւ ամբողջ շահույթը գնում է բարեգործական կազմակերպություններին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook