Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հինգ պատճառ ժամանակ առ ժամանակ չմարզվելու համար

Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է լավ ինքնազգացողության ու գեղեցիկ կազմվածքի համար, ուստի ընդհանուր առողջության պահպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ մարզվել։ Սովորաբար մարդիկ մարզվում են ամեն օր, սակայն լինում են դեպքեր երբ մարզվելու կամ առհասարակ անգամ չնչին ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու ցանկություն չի լինում, ուստի մարդիկ ստիպված են լինում բաց թողնել մարզումները, ինչն էլ մեղքի զգացում է առաջացնում։ Այնուամենայնիվ մասնագետները ներկայացրել են հինգ պատճառ ժամանակ առ ժամանակ մարզումները բաց թողնելու համար։

Նորմայի պահպանում

Ամերիկյան սրտաբանական ընկերակցության մասնագետների կարծիքով՝ շաբաթական 150 րոպե միջին ինտենսիվության մարզումները բավական կլինեն առողջությունն ու կազմվածքը պահպանելու համար։ Ցանկության դեպքում կարելի է նվազեցնել մարզումների տևողությունը մինչև 75 րոպեի, սակայն միաժամանակ հարկավոր է բարձրացնել դրանց ինտենսիվությունը։ Շաբաթական այս նորման պահպանելու դեպքում մեկ կամ երկու օր մարզումները բաց թողնելը որևէ բացասական ազդեցություն չի ունենա, ուստի անհանգստանալու կարիք չկա։

Մկանային ցավեր

Մկանային ցավերը որպես կանոն ի հայտ են գալիս մարզումների չարաշահման ու հանգստի բացակայության ժամանակ, ուստի նման ցավերի առկայության դեպքում մարզումը կարելի է բաց թողնել, որպեսզի օրգանիզմը ժամանակ ունենա հանգստանալու ու վերականգնվելու համար։

Ինքնազգացողության վատթարացում

Վատ ինքնազգացողությունը նույնպես լուրջ պատճառ է մարզասրահ չայցելելու համար։ Մարզվելը հատկապես վտանգավոր կարող է լինել մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը թուլացած է լինում և վարակվելու կամ որևէ մեկին վարակելու հավանականությունը բարձրացնում է։

Քնի վատ որակ

Գիշերային առողջ քունը առողջության պահպանման կարևորագույն գործոններից մեկն է, ուստի անքնության դեպքում հարկավոր է նախ լուծել այս խնդիրը, ապա միայն մարզվել։ Բացի այդ, անքնությունը բարձրացնում է մարզումների ժամանակ վնասվածքներ ստանալու հավանականությունը, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում սրտանոթային, իմունային ու նյութափոխանակության համակարգերի վրա։

Սաստիկ սթրես

Սթրեսը բացասաբար է անդրադառնում ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա, ուստի լուրջ սթրեսի դեպքում հարկավոր է խուսափել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից։ Չնայած, որ մարզումներն օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը, երբեմն դրանք կարող են անարդյունավետ լինել, ուստի հարկավոր է հետևել օրգանիզմի արձագանքին ու փորձել հասկանալ, թե ինչն է հանգեցրել նման խնդրի զարգացման։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook