Saturday, April 20, 2024
Նորություններ

Հնարավոր է՝ սոցփաթեթի շահառու դառնան նաև արտահիվանդանոցային օղակի աշխատակիցների ընտանիքի անդամները

ՀՀ կառավարության մայիսի 30-ի որոշմամբ` շուրջ 600 քաղաքացիների տրամադրվել է սոցիալական փաթեթ: Ովքե՞ր են փաթեթի շահառուները, և ի՞նչ ծրագրի շրջանակներում են փաթեթները տրամադրվել շահառուներին, որո՞նք են լինելու հետագա քայլերը:

Թեմայի մասին SHANTEWS.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանի հետ:

Նա նշել է, որ փաթեթի շահառուները շտապօգնության աշխատակիցներ են.

«Մայիսի 6-ին կայացել է կառավարության նիստ, և Երևան քաղաքի շտապօգնության ծառայության շուրջ 560 աշխատակից և 50 աշխատակից մարզերից ընդգրկվեցին ծրագրում»:

Կարևոր է իմանալ՝ այս փաթեթի շահառուներն օգտվում են միայն հիվանդանոցային բուժօգնության ծառայությունից: Սովորաբար սոցփաթեթի շահառուներն օգտվում են 3 բաղադրիչից՝ հիվանդանոցային բուժօգնություն, կանխարգելիչ քննություն և հանգստի իրավունք կամ հիփոթեքի, ուսման մարում:

Առողջապահության նախարարության տիրույթում միայն հիվանդանոցային բուժօգնության ծառայությունն է, և բժիշկների մասով գործում է փաթեթի միայն այս հատվածը:

«Ծրագիրը սկսվել է վաղուց, սակայն ծրագրում բժիշկների ընդգրկելիությունը սկսվել է դեռևս 2018 թ-ի վերջից: Կառավարության որոշման փոփոխմամբ առաջնահերթություն տրվեց արտահիվանդանոցային աշխատակիցներին: Խոսքը վերաբերում է 16 հազար շահառուի: Այդ բոլոր շահառուները հունվարին ընգրկվեցին ծրագրում: Այժմ կարող ենք ասել, որ արտահիվանդանոցային բուժօգնության ողջ ծածկույթը մենք ապահովել ենք»,- ասաց Հայաստան Հակոբյանը:

Նրա խոսքերով` ՀՀ-ում կան պոլիկլինիկաներ, որոնք կազմակերպական առումով մասնավոր բնույթ են կրում: Այս դեպքում խոսքը վերաբերում է 50 և ավելի պետական և բաժնեմաս ունեցող կազմակերպություններին:

Հայաստան Հակոբյանը նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում նաև սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամներին այս ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Մոտ 1 ամիս առաջ բոլոր շահագրգիռ մարմիններին նախնական հարցում է ուղղվել` ապահովագրական ընկերությունների ռիսկը գնահատելու համար, ապա հունիսի վերջին վարչապետի հանձնարարականով պետք է ամփոփում ներկայացվի, և կհասկացվեն հետագա քայլերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook