Saturday, April 20, 2024
Նորություններ

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կորոնավիրուսի նոր շտամի դեպք է գրանցվել

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կորոնավիրուսի XE նոր շտամ է հայտնաբերվել Մումբայից ժամանած մի տղամարդու մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

«Մարտի 12-ին Մումբայի Սանտակրուսից Վադոդարա կատարած այցի ժամանակ տղամարդու COVID-19-ի թեստը դրական է եղել»,- մամուլի ասուլիսում ասել է բժիշկը:

Այդ տղամարդը աշխատանքի համար այցելել է Վադոդարա և մնացել հյուրանոցում։ Բժշկի խոսքով՝ երբ տղամարդը սկսել է ջերմել, մասնավոր լաբորատորիայում Covid-19-ի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է Մումբայ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook