Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոգեբանն ասել է, թե երբ է հայհոյելն օգտակար առողջության համար

Հայհոյախոսելու սովորությունը գլխուղեղում գործի է դնում բավարարության կենտրոնները եւ կարող է օգնել սթրեսի հաղթահարմանը, «Դոկտոր Պիտեր» պորտալին ասել է կլինիկական հոգեբան Եգոր Սեմյոնովը։

Հայհոյանքը միշտ չէ, որ ցածր ինտելեկտի կամ իրեն վերահսկել չկարողանալու նշան է։ Երբեմն հայհոյելը կարող է հոգեթերապեւտիկ էֆեկտ ունենալ, հատկապես եթե  մարդը սթրեսի մեջ է։

«Մեր ողջ մտածողությունը նեյրոնների աշխատանք է, քիմիական ռեակցիաներ։ Սթրեսային վիճակում մեր օրգանիզմը փոխում է քիմիական պրոցեսները, որպեսզի հաղթահարի դրանք։ Դրանք կարող են լինել այն պրոցեսները, որոնք կապված են բավարարության հետ։ Ուստի, հայհոյանքի օգտագործումն այս համատեքստում կարող է դրական էֆեկտ ունենալ»,- ասել է բժիշկը։

Ուժեղ հուզական ապրումների ժամանակ մարդը կորցնում է վերլուծելու եւ համարժեք մտածելու ունակությունը, գիտակցությունը սեղմվում է։ Առաջին պլան են դուրս գալիս պարզ եւ սովորական հայհոյանքները։ Մասնագետը նշել է, որ որոշ դեպքերում անկառավարելի հայհոյախոսությունը կարող է լինել առողջական լուրջ խնդիրների ախտանշան։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook