Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Ճապոնիայում զբոսաշրջիկները հարկ կվճարեն երկիրը լքելու համար

Հունվարի 7-ից Ճապոնիայի իշխանությունները երկիրը նավով կամ ինքնաթիռով լքող յուրաքանչյուր ուղևորից մոտ 10 դոլարի չափով հարկ կգանձեն:

Ինչպես նշում է  ria.ru-ն, նոր օրենքը տարածվում է բոլոր պետությունների քաղաքացիների վրա: Հարկի գանձումից կխուսափեն միայն մինչև երկու տարեկան երեխաները, տրանզիտային  ուղևորները, դիվանագետները, պետական հատուկ չվերթների ուղևորները, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամները:

Ճապոնիայի կառավարության հաշվարկի համաձայն՝ 2020թ. դրությամբ «Ծագող արևի երկիր» կայցելի մոտ 40 մլն զբոսաշրջիկ, և նրանցից հարկվող գումարը կարող է մեծ եկամուտ ապահովել պետության համար:

Նշվում է, որ հավաքված գումարը կուղղվի երկրի զբոսաշրջային ենթակառուցվածքի ամրապնդմանը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook