Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մայիսը մելանոմայի մասին իրազեկման ամիս

Մայիսը մելանոմայի մասին իրազեկման ամիս է։
■Բոբ Մառլիի մոտ ախտորոշված է եղել մելանոմա։
■Մելանոման գունակագոյացնող բջիջներից` մելանոցիտներից ծագող չարորակ նորագոյացություն է։Երբեմն հանդիպում է նաև մելանոմայի ոչ գունակային(ամելանոտիկ) տարատեսակը։
70% դեպքերում մելանոման տեղակայվում է մաշկածածկույթի բաց տեղամասերում, 50% դեպքերում` ստորին վերջույթների շրջանում, 20-30%`իրանի, 15-20%՝ դեմքի, պարանոցի։Երբեմն հանդիպում է մաշկի քիչ արևահարվող տեղամասերում ևս։ Հանդիպում է նաև մելանոմայի լորձաթաղանթային տարբերակը, որի ժամանակ ախտահարվում են աչքի, բերանի, ստամոքսաաղիքային, միզասեռական ուղիների լորձաթաղանթները։
Ռիսկի գործոններ`
●Արևաճառագայթում՝ բարձր լեռնային գոտիներում կամ արևոտ կլիմայական պայմաններում բնակվող անձինք ավելի են ենթարկվում այս գործոնի ազդեցությանը։
●Արհեստական արևայրուք
●Մեծաքանակ,տարրաձև խալերի առկայություն
●Մաշկի բաց գունավորում
●Ընտանեկան պատմություն
●Տարիք (>50տ.)
● Ընկճված իմուն համակարգ
●Ռասա (սպիտակամորթների մոտ հիվանդացության տոկոսը 24 անգամ ավելի բարձր է)։
●Ժառանգական նախախնամություն(գունակային քսերոդերմիա, դիսպլաստիկ նևուսներ, ռետինոբլաստոմա, Լի-Ֆրաումենի համախտանիշ, Վերների համախտանիշ, կոծքագեղձի և ձվարանների քաղցկեղ ունեցող անձիք բարձր ռիսկի խմբում են)։
●Նախկինում մելանոմայի կամ մաշկի այլ չարորակ նորագոյացության առկայություն։
Կանխարգելիչ քայլեր`
•Օրվա 10:00- 16:00 ընկած ժամանակահատվածում ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ստվերում գտնվել։
•Կրել արևից պաշտպանող հագուստ, մասնավորապես` լայնեզր գլխարկ, որը կծածկի դեմքը, պարանոցը և ականջները:Այն հագուստը ,որոնց վրա նշված են ՈւՄ ճառագայթներց պաշտպանող գործոնի առկայությունը (UPF), ապահովում են առավել հուսալի պաշտպանություն: Արևի ՈւՄ ճառագայթներից պաշտպանող ակնոցների կիրառումը նույպես խրախուսելի է:
•Արևապաշտպան քսուքների կիրառում: Խորհուրդ է տրվում օգտագործել 30 և բարձր պաշտպանական գործակցով (SPF) արևապաշտպան քսուքներ:Ցանկալի է թարմացնել այն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ:
•Խուսափե՛ք արևային լոգանքներից , սոլյարի այցելելուց և մի օգտագործեք արևային լամպեր:
Ոչ պակաս նշանակություն ունեն նաև պարբերաբար զննումները, ընդ որում մեծ է ինքնազննումների դերը:
Ինքնազննումը պետք է իրականացնել հայելու առջև, լավ լուսավորված սենյակում։
Ինքնազննման ժամանակ կարևոր է հետևել վերոնշյալ քայլերին.
●Զննե՛ք ձեր մարմնի առաջային և հետին մասերը հայելու առջև, ապա կողմնային հատվածները`ձեռքերը վեր բարձրացրած:
●Ծալե՛ք վերջույթը արմնկային հոդում և ուշադիր զննեք նախաբազկի արտաքին և ներքին մակերեսները, բազուկը և դաստակները:
●Զննե՛ք ստորին վերջույթները, ոտնաթաթերը բոլոր կողմերից`ներառյալ կրունկները և միջմատային տարածությունները:
●Բաժանե՛ք և բարձրացրե՛ք մազերը՝ պարանոցի հետին մակերեսը և գլուխը զննելու համար:
●Ստուգե՛ք նստատեղի և սեռական օրգանների շրջանները:
●Դիմե’ք բժշկի ցանկացածի տիպի փոփոխության առկայության պարագայում՝
մաշկի վրա ցանկացած գոյացություն, որին բնորոշ է ախտանիշներ բաժնում նկարագրված նշանները,մաշկի վրա նոր առաջացած գոյացություններ,կասկածելի փոփոխություններ խալերի վրա,
վերքային մակերեսներ, որոնք չեն ապաքինվում երկու շաբաթվա ընթացքում:
Մելանոմայի վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով կիրառվում են մի շարք եղանակներ։ Դրանցից առավել գործածական է ABCDE կանոնը, որի հայերեն տարբերակը՝《ԳԵՏԱՓ》,առաջարկվել է մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից (2015թ)։ Յուրաքանչյուր սկզբնատառ բնորոշում է նորագոյացության հետ կատարվող որևէ փոփոխություն`
Գ (Գույն)`գոյացությունը ձեռք է բերում տարբեր երանգներ տարբեր հատվածներում։
Ե (Եզրեր)՝ոչ հստակ, ատամնավոր, անհավասար եզրեր։
Տ (Տրամագիծ)՝ տրամագիծը մեծ է 6մմ-ից։
Ա (Անհամաչափություն)՝ գոյացությունը մտովի 2 մասի բաժանելով ստանում ենք անհամաչափ կեսեր։
Փ (Փոփոխություն)՝ կարճ ժամանակահատվածում ցանկացած փոփոխություն (գույն, ձև, չափեր):

Leave a Reply

x Close

Like Us On Facebook