Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Մանկական ուղեղային կաթված. 5 փաստ

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները եւ շարժումն իրականացնող ուղիները, արդյունքում՝ խանգարվում է երեխայի շարժողական ֆունկցիաների ձեւավորման գործընթացը:

Doctors.am-ը ներկայացնում է 5 փաստ՝ մանկական ուղեղային կաթվածի վերաբերյալ:

1. ՄՈՒԿ-ի առաջացման պատճառը երեխայի գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է՝ մինչեւ ծնվելը կամ վաղ մանկական հասակում։

2. ՄՈՒԿ-ը ժառանգաբար չի փոխանցվում:

3. ՄՈՒԿ-ի նշաններն ի հայտ են գալիս մինչեւ 3 տարեկանը: Նման հիվանդություն ունեցող երեխաները ուշ են սովորում գլուխը պահել, նստել, կանգնել, քայլել:

4. ՄՈՒԿ-ի ծանրության աստիճանը տարբեր է յուրաքանչյուր երեխայի մոտ: Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել եւ հոգալ ամենօրյա կարիքները։

5. ՄՈՒԿ-ը հնարավոր չէ բուժել, բայց բժշկական միջամտությամբ հնարավոր է բարելավել կյանքի որակը՝ երեխային դարձնելով ավելի անկախ եւ ինքնուրույն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook