Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում ատամների գույնի վրա

Ձյունաճերմակ ու առողջ ատամներ ունենալու մասին շատերն են երազում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար ատամնաբույժական պրոցեդուրաներ անցնելն ու բերանի խոռոչի հիգիենային հետևելը կարող են բավական չլինել, քանի որ շատ կարևոր նշանակություն ունի նաև մարդու սննդակարգը։

Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում ատամների գույնի վրա, ուստի Բորովսկու անվան ստոմատոլոգիայի ինստիտուտի ղեկավար Իրինա Մակեևան ներկայացրել է ատամնաշարի համար վնասակար սննդամթերքի այն տեսակները, որոնցից հարկավոր է խուսափել ձյունաճերմակ ատամներ ունենալու համար:

Մասնագետի խոսքով՝ ատամների գույնի վրա առավել բացասաբար են անդրադառնում հապալասն ու սև հաղարջը: Բացի այդ, ատամնաշարի գույնի փոփոխության պատճառ կարող են դառնալ նաև մարինացված ճակնդեղը, բալն ու կարմիր գինին:

Ինչպես նշել է մասնագետը «Москва» գործակալության հետ զրույցում, ատամների էմալի գույնը կարող է փոխվել նաև որոշակի դեղամիջոցների ընդունման դեպքում: Ավելին՝ ատամների համար վնասակար կարող է լինել նաև գունավոր գազավորված ըմպելիքների և մեծ քանակությամբ թթուներ ու քրոմոգեններ պարունակող որոշակի համեմունքների ու սոուսների գործածությունը:

Ատամները կարող են մուգ երանգ ստանալ նաև թեյի ու սուրճի հաճախակի գործածության ֆոնին, սակայն մասնագետը վստահեցնում է, որ այս դեպքում խնդրից խուսափելու համար բավական է պարզապես ողողել բերանի խոռոչն ըմպելիքի ընդունումից հետո: Ընդ որում՝ Մակեևան շեշտում է, որ սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո ատամները լվանալու կարիք չկա:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook