Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակներից է հարկավոր հրաժարվել գլխացավերի դեպքում

Սննդաբան Ելենա Սոլոմատինան ներկայացրել է սննդամթերքի այն տեսակներտը, որոնք կարող են վտանգավոր լինել գլխացավերի ժամանակ կիրառելու դեպքում։ Ինչպես նշել է մասնագետը «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրուցում, կախված գլխացավի տեսակից օրգանիզմի արձագանքն այս կամ այն մթերքին կարող է տարբեր լինել։ Օրինակ՝ զարկերակային ցածր ճնշմամբ պայմանավորված ցավի դեպքում թթու վարունգը կարող է օգնել մեղմել գլխացավը, մինչդեռ զարկերակային բարձր ճնշման դեպքում այս մթերքն անարդյունավետ կլինի։

Բացի այդ, գոյություն ունեն սննդամթերքի մի շարք տեսակներ, որոնցից առհասարակ հարկավոր է խուսափել ցանկացած տեսակի գլխացավի դեպքում։

«Եթե գլուխը ցավում է գինուց, պանրից ու շոկոլադից, ապա սննդամթերքի այդ տեսակները բացառելու դեպքում ցավը մեղմվում է։ Ապխտած ու նատրիումի նիտրիտ պարունակող մթերքն առհասարակ հարկավոր է բացառել սննդակարգից բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե որն է գլխացավի պատճառը», – նշել է Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ գլխացավի դեմ կարելի է պայքարել մաքուր օդին զբոսնելով, սակայն եթե ցավը պարբերաբար է ի հայտ գալիս, ապա հարակվոր է դիմել բժշկին։

«Եթե մարդը գիտի, որ քնի կարիք ունի, ապա իրեն կարող է օգնել երիցուկով թեյը։ Կարելի է քնելուց առաջ բալ կամ կեռաս ուտել։ Շատ լավ օգնում է նաև հապալասի հյութը, սակայն այն հարկավոր է խմել ոչ թե քնելուց առաջ, այլ առավոտյան կամ օրվա ընթացքում», – հավելել է նա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook