Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մեխակի ամենաօգտակար հատկությունները. հինգ պատճառ ամեն օր մեխակ օգտագործելու համար

Մեխակն ամենատարածված համեմունքներից մեկն է, որը սովորաբար կիրառվում է ուտեստներին կամ ըմպելիքներին յուրահատուկ համ ու բույր հաղորդելու համար, սակայն քչերին է հայտնի, որ այս տարածված մթերքն իրականում կարող է շատ օգտակար լինել։ Իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ մեխակը դարեր շարունակ օգտագործվել է առողջական մի շարք խնդիրների դեմ պայքարում։ Ընդ որում՝ մեխակով որևէ բարդ դեղամիջոցներ պատրաստելու կարիք չկա, քանի որ այն չոր վիճակում պարզապես ծամելն արդեն իսկ շատ օգտակար կլինի։

Մասնագետները ներկայացրել են այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու նշել հինգ պատճառ ամեն օր չոր մեխակ ծամելու համար։

Օգնում է հեշտությամբ պայքարել մրսածության դեմ

Հարբուխի առաջին իսկ ախտանշանների դեպքում չոր մեխակ ծամելը կօգնի խուսափել հիվանդության հետագա զարգացումից, իսկ արդեն իսկ հիվանդ լինելու դեպքում հնարավոր կլինի զգալիորեն մեղմել հիվանդության ախտանշաններն ու հեշտությամբ հաղթահարել վարակը։ Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ մեխակն օժտված է հակասեպտիկ ազդեցությամբ և պայքարում է բորբոքումների դեմ, ինչի շնորհիվ էլ շատ արդյունավետ է կոկորդի ցավի դեպքում։

Բարելավում է բերանի խոռոչի վիճակը

Մեխակն օգնում է մաքրել բերանի խոռոչը վնասակար բակտերիաներից, ինչպես նաև նպաստում է բորբոքված հյուսվածքների արագ ապաքինմանը։ Այն նաև հիանալի միջոց է բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ պայքարի համար, ուստի նման խնդրի դեպքում ևս կարելի է պարբերաբար մեխակ ծամել։

Բարելավում է մարսողությունը

Այս տարածված համեմունքը նաև բարելավում է մարսողությունն ու օգնում պայքարել փորափքանքի դեմ։ Ավելին՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ամեն օր չոր մեխակ ուտելու սովորությունը նպաստում է նյութափոխանակության խթանմանն ու օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Սակայն հարկ է հիշել, որ ստամոքսի խոցային հիվանդության ու գաստրիտի դեպքում այն խստիվ հակացուցված է։

Կարգավորում է զարկերակային ցածր ճնշումը

Չոր մեխակը կարող է շատ օգտակար լինել զարկերակային ցածր ճնշման դեպքում, քանի որ այն տոնուս է հաղորդում, ինչպես նաև ազատում է գլխապտույտից ու հոգնածությունից, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է ճնշման անկման դեպքում։ Զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների բացակայության դեպքում խորհուրդ է տրվում առավոտյան սուրճը փոխարինել մեխակի եփուկով, քանի որ ի տարբերություն կոֆեինի այն նման մեծ ազդեցություն չի ունենում սրտամկանի վրա, մինչդեռ զարկերակային գերճնշման դեպքում այս համեմունքից հարկավոր է խուսափել, քանի որ այն էլ ավելի կբարձացնի արյան ճնշումը։

Դանդաղեցնում է քաղցկեղի զարգացումը

Այս համեմունքը կարող է շատ արդյունավետ լինել նաև քաղցկեղի դեմ պայքարում։ Բանն այն է, որ այն պարունակում է էվգենոլ՝ նյութ, որը կարող է դանդաղեցնել ուռուցքի աճն ու չարորակ բջիջների զարգացումը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook