Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մեծ կուրծքը միշտ չէ, որ լավ է. կրծքի փոքրացման վիրահատություն. ներկայացնում է պլաստիկ վիրաբույժը

Ցավ մեջքի շրջանում, անհարմարության զգացողություն ֆիզիկական վարժություններ կատարելիս, հագուստի ընտրության դժվարություն…
Մեծ   կուրծքը   միշտ   չէ,   որ   լավ   է:  Երբեմն   սա   դառնում   է   ամենօրյա խնդիր,   և   այս   դեպքում   կրծքի   վիրահատական   փոքրացումը   կօգնի ազատվել   այս   անհարմարություններից   և   ստեղծել   մարմնի   առավել ներդաշնակ ուրվագիծ:
Ինչպես  մայրության,  այնպես  էլ  որպես  սեքսուալության  խորհրդանիշ, կանացի  կուրծքը  միշտ  ուշադրության  առարկա  է  եղել: Այստեղից  էլ սկիզբ  են  առնում  բոլոր  բարդույթները,  երբ  կուրծքը  չի համապատասխանում գեղեցկության ընդունված չափանիշներին: Իսկ չափից  ավելի  մեծ  ծավալ  ունեցող  կուրծքը բացի հոգեբանական դիսկոմֆորտից, դառնում է նաև իսկապես լուրջ առողջական խնդիր:
Կրծքի հիպերտրոֆիան մեծ տարածում ունեցող երևույթ է: Այն կարող է զարգանալ  ինչպես  դեռահասության  տարիքում,  այնպես  էլ հղիությունից  հետո,  ավելորդ  քաշի  դեպքում,  դաշտանադադարից հետո…
Կրծքի ծավալի փոքրացումը կամ ռեդուկցիոն  պլաստիկան  ուղղված  է կրճատել  կրծքի  չափից  ավելի  ծանր  ծավալը,ուղղել կրծքի կախվածությունը (պտոզ) և, անհրաժեշտության դեպքում վերականգնել համաչափությունը:
Կրծքի փոքրացման ցուցումներն են
Ցուցումները  կարող  ենք  դասակարգել  հետևյալ  կերպ՝  բժշկական, ֆիզիկական, հոգեբանական և էսթետիկ:
  Բժշկական ցուցումներ
  • Ցավ   մեջքի,   պարանոցի   հատվածում,   ծանրության զգացողություն ուսերին` կրծկալի գոտիների հատվածում
  • Ողնաշարի հնարավոր դեֆորմացիա. սկոլիոզ՝ կրծքի քաշի   պատճառով,   լորդոզ՝   կրծքի   անհամաչափության պատճառով
  • Փափկեցումներ,  շփաբորբեր  և  սնկային  հիվանդություններ ստորկրծքային ծալքում վատ կեցվածք
  Ֆիզիկական ցուցումներ
  • Անհարմարության  զգացողություն  սպորտով  զբաղվելու ընթացքում , և որպես հետևանք՝ ակտիվության նվազում
  • Հագուստի ընտրության դժվարություն
  Հոգեբանական ցուցումներ
  • Շրջապատող   մարդկանց   հայացքները՝   հատկապես դեռահասության տարիքում
  • Ազդեցությունը ինքնագնահատականի վրա
  • Անհարմարավետություն լողափին
  • Ինտիմ մտերմության դժվարություններ
  Էսթետիկ ցուցումներ

  • Կրծքի՝   չափից ավել   կախվածություն   (պտոզ)
  • Կրծքի ներդաշնակ տեսքի խախտումներ
Երբ   սա   դառնում   է   ամենօրյա   խնդիր՝   կրծքի   վիրաբուժական փոքրացումը կօգնի ազատվել այս անհարմարություններից և ստեղծել մարմնի առավել ներդաշնակ ուրվագիծ:
Վերը թվարկված ցուցումներին համապատասխան կրծքի փոքրացման վիրահատությունները   Ֆրանսիայում   իրականացվում   են   բժշկական ապահովագրության   շրջանակում,   այսինքն   ֆինանսավորվում   են
պետության  կողմից,   եթե ամեն կրծքից   հեռացվում  է   ավելի  քան 300 գրամ:
Վիրահատությունն   իրականացվում   է   ընդհանուր   անզգայացման պայմաններում:
Վիրահատության   էությունն   այն   է,   որ   կրծքից   հեռացվում   են կրծքագեղձի ավելորդ հյուսվածքները և ավելորդ մաշկը: Կրծքի ծավալը պահպանվում   է՝   կախված   պացիենտի   ցանկությունից   և   մարմնի ընդհանուր ներդաշնակությունից:   Կրծքագեղձը   բարձրացվում   է   և դրան տրվում է ցանկալի տեսքը: Եթե երկու կրծքերը նույն չափը կամ տեսքը   չունեն՝   վիրահատության   ընթացքում   իրականացվում   է   նաև սիմետրիզացիա (համաչափեցում):
Ապաքինումը տեղի է ունենում վիրահատությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում:
Միջամտության   համար   նվազագույն   տարիքը   16-18   տարեկանն   է՝ կրծքագեղձի ամբողջական ձևավորումից հետո: Առավելագույն տարիքայս վիրահատության համար չենք սահմանում, եթե պացիենտը չունի
առողջական հակացուցումներ:
Կրծքի փոքրացման վիրահատության նպատակը
  • Կրծքի   ծավալի   կրճատում՝   պացիենտի   ցանկության համապատասխան
  • Պտոզի վերացում՝ կրծքի և պտուկի բարձրացմամբ
  • Հնարավոր անհամաչափությունների կորեկցիա
  • Ներդաշնակ,   կլորավուն   ֆորմայի   մոդելավորում՝   իհարկե պացիետի   կառուցվածքին   և   արտաքին   տեսքին համապատասխան
 Հաճախ տրվող հարցեր
Կարելի՞   է   արդյոք   կատարել   կրծքի   փոքրացում   առանց վիրահատության:
Արդյունքի  հասնելու  համար  պետք  է  կրճատել  ոչ  միայն ծավալը,  այլ  նաև  բարձրացնել  կախված  կուրծքը՝  կյորավուն  և համաչափ  տեսք  ստանալու  համար:  Սա  հնարավոր  է  անել  միայն վիրաբուժական ճանապարհով: Ոչ մի «ձգող-ամրացնող» քսուք թույլ չի տա ո՛չ կրճատել կրծքի ծավալը, ո՛չ մեղմացնել մեջքի ցավը:
Որքա՞ն է տևում վիրահատությունը:
Վիրահատությունը տևում է միջինում 1,5-2 ժամ: Վիրահատությունից առաջ պացիենտը պետք է անցնի կրծքի էխոգրաֆիա և մամոգրաֆիա:
Վիրահատությունից  հետո  որքա՛ն  ժամանակ  պետք  է  անցկացնել հիվանդանոցում:
Այս  վիրահատությունը  կարող  է  իրականացվել  նաև  ամբուլատոր եղանակով,  այսինքն,  պացիենտը  վիրահատվում  է  առավոտյան,  և դուրս  գրվում արդեն  երեկոյան:  Որոշ  դեպքերում  միայն,  հնարավոր  է անհրաժեշտություն՝ հիվանդանոցում 1 օր անցկացնելու:
Ցավո՞տ է արդյոք հետվիրահատական ընթացքը:
Կրծքի   փոքրացումը   համարվում   է   քիչ   ցավոտ   վիրահատություն: Միջամտությունը   կատարվում   է   ընդհանուր   անզգայացման պայմաններում,   պացիենտը   չի   զգում   որևէ   ցավ,   իսկ հետվիրահատական   շրջանում   կիրառում  է   սովորական անալգետիկներ (Պարացետամոլ), որոնք բավարար են ցավը մեղմելու համար:
Որքա՞ն ժամանակ անց կարելի է վերադառնալ աշխատանքին, անցնել սովորական առօրյային:
Եթե   պացիենտը   աշխատում   է   գրասենյակում,   առանց   ֆիզիկական ծանրաբեռնվածության, ապա   աշխատանքի կարելի  է  անցնել   արդեն 10   օրից:   Եթե   աշխատանքը   կապված   է   ֆիզիկական   ակտիվության հետ, ցանկալի է սպասել 3-4 շաբաթ:
Ո՞ր   հատվածում   են   գտնվում   հետվիրահատական   սպիները, կտրվածքի հետքերը:
Սովորաբար   կտրվածքներն   ունենում   են   շրջված  T-անման   տեսք, տեղակայված   են   լինում   հարպտկային   շրջանում,   հետզհետե   դրանք դառնում են ավելի ու ավելի աննկատ, քանի որ գտնվում են մուգ և բաց մաշկի   սահմանին:   Կտրվածքները   կարող   են   լինել  նաև  ուղղահայաց և հորիզոնական (թաքնված ստորկրծքային հատվածում):
Թույլ արտահայտված   հիպերտրոֆիայի   դեպքում   կտրվածք կարելի է կատարել միայն հարպտկային և ուղղահայաց տարբերակով:
Որո՞նք են կրծքի փոքրացման ռիսկերը, եթե կան այդպիսիք:
Սա  հաճախ  կիրառելի,  վստահելի  վիրահատություն  է,  Ֆրանսիայում, օրինակ՝  ամենատարածվածներից  մեկը:  Սակայն,  ինչպես  ցանկացած վիրահատական  միջամտություն,  այս  դեպքում  ևս,  վտանգները հազվադեպ են, սակայն՝ հնարավոր:
Հավաստագրված,  բարձր  որակավորում  ունեցող   պլաստիկ վիրաբույժին  դիմելը  Ձեզ  համար  կարող  է  լինել  երաշխիք  և ապահովագրել՝  սահմանափակելով  ռիսկերի,  հնարավոր բարդությունների հավանականությունը,  կամ,  անհրաժեշտության դեպքում, դրանց գրագետ շտկումը:
Տվյալ  վիրահատության  համար  ցանկալի  է  դիմել  հավաստագրված պլաստիկ,  ռեկոնստրուկտիվ  և  էսթետիկ  վիրաբույժի,  ով  ունի այս վիրահատության  բավարար  փորձ,  սա  առաջին գրավականն է հետագա բարդությունների բացառման և էսթետիկ լավ արդյունքի:

Որպես եզրափակում, ցանկանում եմ  նշել, որ   կրծքի փոքրացումը համարվում է հուսալի միջամտություն որը տալիս է ոչ միայն էսթետիկ, այլ նաև ֆունկցիոնալ և հոգեբանական կատարյալ արդյունք: Ինչպես ցանկացած վիրահատություն, այն ևս զերծ չէ ռիսկերից, սակայն դրանք հազվադեպ են, երբ իրականացվում է պրոֆեսիոնալ կերպով:

Հեղինակ՝ Բորիս Միրզոյան, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ
Հոդվածի թարգմանությունը և խմբագրումը՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook