Friday, April 19, 2024
Նորություններ

Մեկնարկել է Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ողջույնի խոսքն ընթերցել  է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

«Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 12-րդ  համագումարի մասնակիցներին։

Շուրջ 40 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն առ այսօր շարունակում է Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի զարգացմանն ուղղված հայրենանվեր առաքելությունը։ Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն այն գնահատել է որպես  աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակներից մեկը։

Այսօր, երբ Հայաստանի առողջապահության համակարգը  շրջադարձային բարեփոխումների ժամանակաշրջան է ապրում, մենք ձեզ հետ միասին կարող ենք համագործակցությունն առավել նպատակային ու արդյունավետ դարձնել»,-ասված էր նախարարի ուղերձում։

Այնուհետև, Սերգեյ Խաչատրյանը համագումարի մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի առողջապահության համակարգում ընթացող բարեփոխումները, նոր ծրագրերը և զարգացման հեռանկարները։

Զեկուցվել է, որ իրականացվել է գործող ծրագրերի անկողմնակալ ուսումնասիրություն, ինչի արդյունքում որոշ ծրագրեր փակվել են, օբյեկտիվորեն գնահատվել է առկա և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը,  հստակեցվել են ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ուղիները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել բժշկական օգնության որակի և մատչելիության ապահովմանը, ինչպե նաև բուժաշխատողների շարունակական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին։unnamed (3)

Խոսելով ընթացող բարեփոխումների մասին, նախարարի տեղակալը կարևորել է Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, ուղեցույցների և գործելակարգերի մշակումը, համակարգի օպտիմալացումը, բժշկական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրումը։

Սերգեյ Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում և ակնկալում է համասփյուռ հայության ակտիվ մասնակցությունը իրականացվող բարեփոխումներում` հորդորելով ներդրումներ կատարել Հայաստանի առողջապահության համակարգում։

Հաջորդ զեկույցը նվիրված էր Հայաստանում բժշկական մասնագիտական  կրթությանը։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բժշկական մասնագիտական կրթության հենասյունը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է, որն արդեն ավելի քան մեկ դար է, ինչ բարձրորակ մասնագետներ է պատրաստում։ Նրանցից շատերը ներկա էին դահլիճում։

Համագումարի մասնակիցների հատուկ ուշադրությանն է արժանացվել այն փաստը, որ ներկայիս Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանյան երկրներից ժամանած բազմաթիվ ուսանողներ։ Դասախոսությունները մատուցվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Գործնական պարապմունքները և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են նորագույն սարքավորումներով հագեցած համալսարանական կլինիկաներում և լաբորատորիաներում։

Կոնգրեսի առաջին օրը շարունակվել է  պլենար նստաշրջաններով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook