Thursday, March 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մեկ օրում երեք բացառիկ ու ծանր վիրահատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում

Մեկ օրում երեք բացառիկ ու ծանր վիրահատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
Sourb Astvatsamayr Medical Centre/«Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

Հայաստանում է Մոսկվայի գլխավոր մանկական վիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, Ռուսաստանի Պիրոգովի անվան բժշկական համալսարանի մանկական կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ֆիլատովի անվան մանկական կլինիկայի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ռազումովսկին։

🚩 Մեկ օրում պրոֆեսորը երեք բացառիկ ու ծանր վիրահատություն է արել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հետ միասին։

❗️ Առաջին դեպքում կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում

1 տարեկան 8 ամսական երեխայի մոտ բնածին բացակայում էր կերակրափողը: Նման վիրահատություններն արվում են սովորաբար մինչև 1 տարեկանը, այս դեպքում երեխան զարգացվածության ու քաշի խնդիր ուներ: Նորածնային շրջանում կատարվել է Էզոֆագոստոմայի ու գաստրոստոմայի միջամտություններ, որոնցով փոքրիկը կարողացել է սնվել: Բժիշկները սպասել են մինչև փոքրիկի քաշը հասնի նորմային:

Պրոֆեսոր Ռազումովսկին գոհ է վիրահատությունից, 20-ից ավելի նման վիրահատություն է արել հայ գործընկերների հետ, ասում է՝ ամեն բան կարգին է անցել, ծանր վիրահատությունից հետո ակնկալիք կա, որ փոքրիկի մոտ դրական տեղաշարժը չի ուշանա:

Վիրահատության գումարը փոխհատուցել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ – HFC Armenia-ը:

❗️ Երկրորդ դեպքում կատարվել է շնչափողի պլաստիկ վիրահատություն

12 տարեկան աղջիկը տուժել էր ավտովթարից ու տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Սրունքի ու ծնոտի կոտրվածքի համար երեխան վիրահատվել էր, մի քանի օր շարունակ մնացել ինտուբացված ու արհեստական շնչառության սարքին միացված:

Դուրս գրվելուց հետո նրա մոտ նկատվել է շնչառական խզզոցներ ու դժվարաշնչառություն, որից հետո կրկին դիմել են բուժկենտրոն: Ախտորոշվել է շնչափողի նեղացում: Պրոֆեսոր Ռազումովսկու և պրոֆեսոր Եղիա Կարապետյանի հետ ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է կատարել շնչափողի նեղացած հատվածի մասնատում և պլաստիկա:

❗️ Երրորդ դեպքում կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում

4 տարեկան երեխայի մոտ գրանցվել էր կերակրափողի քիմիական այրվածք: Աղջիկը քիմիական նյութ էր խմել, որն օգտագործվում է գազօջախների մաքրման համար և ստացել քիմիական այրվածք: Տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ու շուրջ մեկ տարի մնացել բժիշկների հսկողության տակ:

Կատարվել էր կերակրափողի բուժավորումներ, որոնք էֆեկտիվ ազդեցություն չեն ունեցել, քանի որ հիմնային այրվածքների մեծ մասը չի հաջողվում բուժել:
Երեխան վիրահատվել է, կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում:

Երեք դեպքում էլ երեխաները կմնան բժիշկների հսկողության տակ: Հետվիրահատական շրջանն առանց բարդությունների անցնելու դեպքում երեխաները կվերադառնան առօրյա իրենց կյանք:

Վիրահատությունների համար օժանդակել է «Спеши к добру» ռուսաստանյան հիմնադրամը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook