Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մեղրային դիմակներ մազերի համար

Ալոէով և մեղրով դիմակ

Հավանաբար լսել եք ալոէի հրաշագործ ուժի մասին, որն օգտակար է գրեթե ամեն ինչի համար: Մազերը նույնպես բացառություն չեն: 2ճ/գ ալոէի հյութը խառնեք 1 գդալ բնական մեղրի հետ և ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին:

Մեղրային դիմակները

Շատ արդյունավետ են. դրա համար հարկա-վոր է` 30գ մանրացրած երիցուկի վրա լցնել 100 գ եռման ջուր ու թողնել 15-20 րոպե, ապա հովացնել ու քամել, ավելացնել 1 միջին չափի գդալով մեղր, ավելի լավ է` հալած: Մազերը լվանալ, չորացնել սրբիչով ու այդ պատրաստուկով ցողել, իսկ կես ժամից` լվանալ  1 ճ.գդալ քացախ ավելացրած տաք ջրով: Եթե ձեր մազերը չոր են, ապա այս միջոցը կարելի է  կիրառել 10-12 օրը մեկ, իսկ եթե յուղոտ են` 6-7 օրը մեկ:

Կարմիր խավիարով դիմակ

Կարմիր խավիարը հարուստ է բնական տարրերով, որոնք անհրաժեշտ են մազերին: Ձեզանից կպահանջվի 1ճ/գ-ից էլ քիչ խավիար: Խավիարն անհրաժեշտ է լավ տրորել, քսել մազերին և թողնել 20-30 րոպե: Այսպիսի դիմակը լավացնում է արյան շրջանառությունը և խթանում մազերի աճը:

Ավոկադոյով և ձիթապտղի յուղով դիմակ

Այս դիմակը հայտնի մոդել Ջոան Սմոլսի սիրելի դիմակն է: Ձեզանից կպահանջվի մեկ հասած ավոկադո, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 2 ձվի դեղնուց: Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները, քսել մազերի երկայնքով և գլխամաշկին: Արդեն 2-3 անգամ օգտագործելուց հետո՝ կնկատեք արդյունքը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook