Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Միզուղիների ինֆեկցիաներ

Միզուղիների ինֆեկցիաներ (ՄՈՒԻ), ինֆեկցիաներ, որոնք ախտահարում են միզուղիները: Երբ այն ախտահարում է ստորին միզուղիները, ապա կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ), իսկ երբ վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է։ Երիկամների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են տենդը և ցավը, որոնց հաճախ միանում են ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանիշները։ Հազվադեպ կարող է դիտվել արյունամիզություն։ Տարեցների և երեխաների մոտ կարող է ընթանալ անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ։

Ինֆեկցիաների ամենահաճախակի պատճառը աղիքային ցուպիկն է, բայց կարղ են լինել նաև այլ բակտերիաներ և սնկեր։ Ռիսկի ֆակտորներից են իգական սեռին պատկանելը, սեռական հարաբերությունը, դիաբետը, գիրությունը և ընտանեկան անամնեզը։ Չնայած սեռական հարաբերությունը հանդիսանում է ռիսկի ֆակտոր, բայց ՄՈՒԻ-ն չի հանդիսանում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա։ Երիկամների ինֆեկցիան հաճախ զուգակցվում է միզպարկի ինֆեկցիայի հետ, սակայն կարող է լինել արյան միջոցով փոխանցվող ինֆեկցիա։ Երիտասարդ կանանց մոտ կարող է ախտորոշվել միայն ախտանիշների հիման վրա։ Անորոշ ախտանիշներով մարդկանց մոտ ախտորոշումը լինում է դժվար, քանզի բակտերիաները կարող են լինել առանց ինֆեկցիայի։ Բարդ դեպքերում մեզի անալիզը կարող է օգտակար լինել։

Ավելի հաճախ հիվանդանում են կանայք և այն հանդիսանում է կանանց մոտ ամենահաճախ հանդիպող բակտերիալ ինֆեկցիան։ Ավելի հաճախ հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կրկնություններ հաճախ են դիտվում։ ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվական։

Նշաններ և ախտանիշներ

Ամենահաճախ դիտվող ախտանիշներն են այրման զգացողուրյունը միզարձակության ժամանակ և հաճախակի միզարձակումը։ Ախտանիշները կարող են լինել ինչպես թույլ այնպես էլ ուժեղ արտահայտված, միջինում տևում են 6 օր։ Կարող է լինել որոշակի ցավ ցայլոսկրի կամ մեջքի ստորին հատվածում։ Վերին միզուղիների ինֆեկցիայի ժամանակ մարդիկ կարող են ունենալ ցավեր թուլակողերում, տենդ, սրտխառնոց եւ փսխում, զոգակցված ստորին միզուղիների ինֆեկցիաների կլինիկայի հետ։ Հազվադեպ լինում է արյունամիզություն, կամ էլ մեզում հայտնաբերվում է թարախ։

Երեխաներ

Փոքրիկ երեխաների դեպքում միակ ախտանիշը կարող է լինել ջերմության բարձրացումը։ Նորածինները կարող են վատ սնվել, փսխել, երկար քնել և ունենալ դեղնուկի նշաններ։ Ավելի մեծ երեխաների դեպքում կարող է դիտվել անմիզապահություն։

Տարեցներ

Տարեցների մոտ հաճախ ախտանիշները բացակայում են։ Երբեմն կարող է դիտվել անմիզապահություն, հոգեկան ոլորտի խանգարումներ կամ հոգնածություն, որպես միակ ախտանիշ, իսկ որոշ դեպքերում որպես առաջին ախտանիշ լինում է սեպսիսը։ Ախտորոշումը կարող է դժվարանալ քանի որ տարեցների մի մասը ունի անմիզապահություն կամ դեմենցիա։

Համակարգային ինֆեկցիայի ժամանակ նպատակահարմար է կատարել մեզի հետազոտություն հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր չեն կարող իրենց ախտանիշների մասին տալ ադեկվատ ինֆորմացիա, օրինակ զարգացած դեմենցիայիյի ժամանակ։ Համակարգային ինֆեկցիայի նշաններն են բարձր ջերմաստիճանը կամ ջերմաստիճանի բարձրացումը 1, 1° C նորմայից, սարսուռ և լեյկոցիտների թվի բարձրացում։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook