Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Միլանում Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսատեսի

Հանրահայտ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է Միլանի Նորաձևության շաբաթվա իր ցուցադրությունը փակ անցկացնել։ www.kp.ru-ի հաղորդմամբ, դիզայների օգնականը պարզաբանել է, որ նման որոշում է ընդունվել Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակի հետ կապված։

«Որոշել ենք փակ ցուցադրություն անցկացնել առանց հանդիսատեսի, որպեսզի որևէ մեկին ռիսկի չենթարկենք»,- ասել է Արմանիի ներկայացուցիչը։

meduza.io-ն գրում է, որ «Լա Սկալա» թատրոնը հայտարարել է կիրակի օրվանից բոլոր ներկայացումների չեղարկման մասին։

BBC-ն հայտնում է, որ վիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով Վենետիկի իշխանությունները որոշել են ամենամյա կառնավալը ժամկետից վաղ ավարտել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook