Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած բժիշկներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել և մասնակցել է «Արսենալ»-ի երիտասարդական թիմի  խաղին: Երիտասարդական հավաքականը հանդիպել է «Վեստ Հեմ»-ին, որն անավարտ է մնացել եղանակային անբավարար պայմանների պատճառով: Առաջին խաղակեսում «Արսենալ»-ը հաղթել է 3:0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը մոտ երկամսյա դադարից հետո առաջին անգամն էր, որ մասնակցում էր խաղի: Հայ ֆուտբոլիստը նոր է վերականգնվել վնասվածքից:

Վերադարձից հետո «Արսենալ»-ի պաշտոնական կայքը խոսել է Մխիթարյանի հետ. «Ես սկսեցի խաղալ մինչև 23 տարեկանների հետ և շատ ուրախ եմ: Հուսով եմ, որ ես այլ վնասվածքներ չունեմ, և կշարունակեմ խաղալ»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են իր հետ. «Բժշկական անձնակազմին, մարզիչին և իր թիմակիցներին: Նրանք աջակցել են ինձ ամեն օր: Կյանք է, ամեն ինչ պատահում է։ Հուսով եմ, որ ոչ ոք վնասվածք չի ստացել  և հավաքականը կարող է լիովին պատրաստվել հաջորդ խաղերին»։

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook