Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Մոնիկա Բելուչին նորաձև ամսագրի համար նկարահանումներին մասնակցել է շիկահերի կերպարով (լուսանկարներ).tert.am

Դերասանուհի Մոնիկա Բելուչին կրկին զարմացրել է երկրպագուներին՝ փոխելով մազերի գույնը: Soon ամսագրի համար նոր լուսանկարահանումներին 54-ամյա իտալուհին ներկայացել է շիկահերի կերպարով:

Ինչպես գրում է Bigpicture.ru-ն, Բելուչին վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ է հայտնվում մեծ էկրաններին, սակայն իտալուհին ավելի հաճախ է հայտնվում նորաձևության ամսագրերի շապիկներին: Երբեմն Բելուչին ներկայանում է ոչ միայն համարձակ զգեստներով, այլև կերպարի կտրուկ փոփոխությամբ:

Նոր կերպարի համար դերասանուհին փրձարկել է շեկ կեղծամ՝ կարճ սանրվածքով: Մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ միանգամից չեն ճանաչել դերասանուհուն:

Նյութը` tert.am



Leave a Reply

x Close

Like Us On Facebook