Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի աֆորիզմները

աֆորիզմներ

  • Մահը գեղարվեստական հնարանք է նոր կյանքեր ստեղծելու համար։
  • Կարգը սովորեցնում է խնայել ժամանակը:
  • Ոչ ոք չգիտի, ինչպիսին են իր ուժերը, մինչև դրանք չփորձարկի։
  • Սիրո սափորից մի քանի ումպերով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները:
  • Նոր ճշմարտության համար չկա առավել վտանգավոր ոչինչ, քան հին մոլորությունը:
  • Ապրում ես, իսկապես, միայն այն ժամանակ, երբ վայելում ես ուրիշների համակրանքը։
  • Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես համարում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։
  • Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում։
  • Խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։
  • Մոլորությունն էլ է լինում օգտակար, քանի դեռ ջահել ենք, միայն պետք չէ այն քարշ տալ մինչև ծերություն։

***

Կրթությամբ է, որ մարդ պիտի բարձրանա.
Զուր են անկիրթ հոգիները վեր թևում,
Ձգտում վսեմ կատարյալին, սիրելիս։

***

Եկ ականջ դիր դու խորհրդիս
Ջահել օրըդ թանկ է, որդիս,
Տքնիր, որ շուտ խելոքանաս.
Քանզի բախտի նժարը մեր
Տատանվում է միշտ վար ու վեր՝
Պիտի իջնես կամ բարձրանաս,
Պիտի իշխես, շահես, տղաս,
Կամ ծառայես ու տանուլ տաս,
Պարտվես և կամ հաղթող ելնես,
Մուրճ կամ զնդան պիտի լինես։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook