Friday, April 19, 2024
Նորություններ

Նախարարն այցելել է բուժկենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։

Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:

Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, իրականացվող ծառայությունների ծավալներին և հագեցվածությանը։

ՀԱԿ-ի տնօրեն Արեգա Հակոբյանը նախարարին է ներկայացրել նաև մանկական բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքը. հիմնանորոգված բաժանմունքն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ: Այցի ընթացքում քննարկվել է նաև առկա խնդիրներն ու կենտրոնում իրականացվող արդյունավետ բուժման հնարավորությունները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook