Thursday, March 28, 2024
Նորություններ

Նախարար․ Ընդհանուր՝ 270 երեխա և 23 հղի է վարակվել, 375 բուժաշխատող

ՀՀ-ում կորոնավիրուս հաստատվել է 270 երեխայի մոտ, նրանցից միայն 2-ն ունեն թեթև թոքաբորբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ մինչև 18 տարեկան պացիենտների մոտ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա, և ՀՀ-ն իր փորձով կարող է արձանագրել, որ երեխաները վարակը թեթև են տանում։ Ըստ Թորոսյանի՝ երեխաների կողմից վիրուսն ավելի թեթև տանելը չի նշանակում, որ նրանք չպետք է վարքագծային կանոններ փոխեն, դիմակներ չկրեն։

Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուս հաստատվել է 23 հղիիմոտ։

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, բուժհաստատությունների անձնակազմում 375 վարակի դեպք է գրանցվել։

Թորոսյանը հայտնել է, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում ռեանիմատոլոգների դեֆիցիտ միշտ էլ եղել է, իսկ այսօր փորձ է արվում մոբիլիզացնել առկա ռեսուրսները՝ ապահովելով հիվանդների խնամքն ու բուժաշխատողների առողջության պահպանումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook