Wednesday, April 24, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Նեապոլի Նուովո ամրոցը կամ սպիտակ մարմարե հաղթական կամարը

Նուովո ամրոցը (Նոր ամրոց, իտալ.՝ Castel Nuovo), 1279 թվականին կառուցված, Նեապոլի կենտրոնում գտնվող  միջնադարյան ամրոց է  և  հանդիսանում է քաղաքի ճարտարապետական գլխավոր կոթողներից մեկը :

Մինչև 1266 թվականին Կառլ I Անժուացու գահին տիրելը՝ Նեապոլի թագավորության մայրաքաղաքը Պալերմոն էր: Կապուայի ամրոցը համարվում էր Նեապոլի թագավորական նստավայր: Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Նեապոլ, Կառլը հրամայեց պալատի համար կառուցել ծովից ոչ հեռու գտնվող նոր ամրոց: Ֆրանսիացի ճարտարապետների ղեկավարությամբ շինարարական աշխատանքներն սկսվեցին 1279 թվականին և ավարտվեցին երեք տարի անց:

86729611_849306075515586_7146015695740862464_n

Միակողմանի սպիտակ մարմարե հաղթակամարը կառուցվել է 1470 թվականին՝ 1443 թվականին Ալֆոնսո Արագոնացու Նեապոլ մտնելու առթիվ: Այն գտնվում է ամրոցի արևմտյան երկու աշտարակների միջև: Հաղթակամարի դիզայնի հեղինակն է միլանցի ճարտարապետ Պիետրո դի Մարտինան: Ժամանակակից հեղինակներն այն վերագրում են Ֆրանչեսկո Լաուրանային:

Կամարն ունի 35 մետր բարձրություն և խոյանում է երկու կամարների միջև:

Մուտքի երկու կողմերում կորինթոսյան սյուներն են, առաջին մակարդակում քանդակված է Ալֆոնսոյի քառաձի մարտակառքը: Կենտրոնում Արագոնի խորհրդանշով պատկերված է վահան: Ներքևի ֆրիզի վրա գրված է. ALFONSVS REX HISPANVS SICULVS ITALICUS PIVS CLEMENS INVICTUS վերևի ֆրիզին գրված է՝ ALFONSVS REGUM PRINCEPS HANC CONDIDIT ARCEM

Վերևի երկրորդ կամարը շրջապատված է առյուծներով և չորս որմնախորշերով, որտեղ կան Ալֆոնսոյի արժանիքները պատկերող արձաններ, որոնց վերևում կամարաձև ճակատաքարն է։ Հաղթակամարի գագաթին Ալֆոնսոյի արձանն է:

Կամարն անցնելով՝ մտնում ենք բրոնզե դարպասներով հրապարակ:

86717915_1340654376105576_6411538870369779712_n

86817025_561119767949873_3008990500586782720_n

86725819_622052371922714_6468005771777933312_n

86796119_638421736912880_5467558440857501696_n 87258507_209751533502280_8027303840548126720_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook