Thursday, April 25, 2024
Նորություններ

Ներկայացվել են հաշմանդամության և կենսաթոշակային ոլորտներում իրականացվող բարեփոխումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը փետրվարի 20-ին լրագրողների է ներկայացրել 2017-2018թթ. հաշմանդամության և կենսաթոշակային ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Ըստ նախարարի տեղակալի՝ 2018 թ. հունվարի 1-ի տվյալներով Հայաստանում  ապրում է  հաշմանդամություն ունեցող ավելի քան 193 հազար մարդ, որից 8200-ը՝ երեխաներ են: Նախորդ տարվա համեմատ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հանրապետությունում նվազել է մոտ 13 հազարով:

«Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մենք թևակոխել ենք ակտիվ փուլ: Կառավարության վերջին նիստում վարչապետը հանձնարարական տվեց՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը բարելավելու, արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին»,-նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով, շուտով կառավարություն կներկայացվեն իրավական ակտերի նախագծեր, որտեղ խնդիրներից մեկն էլ առողջապահական ու սոցիալական պաշտպանության համակարգերի պատասխանատվության շրջանակների հստակեցումն է, այս առումով նախատեսվում են բարելավվել անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու գործընթացը:

«Պետք է կատարելագործենք բուն բժշկասոցիալական փորձաքննության ընթացակարգերը, որը նախատեսում է էլեկտրոնային տեղեկատվության ստացում անձի առողջական վիճակի վերաբերյալ: Նախատեսվում է վերանայել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ձևավորման ընդհանուր տրամաբանությունը: Սա նշանակում է, որ տարածքային հանձնաժողովներից նախատեսում ենք անցում կատարել համապատասխան մասնագետների բանկից պատահականության սկզբունքով ընտրված հանձնաժողովներին: Յուրաքանչյուր փորձաքննության համար նոր  հանձնաժողով գործելու, այս նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2019-ի հունվարից»,-ասել է բանախոսը:

ScreenShot-969-300x198

Այս փոփոխությունը, նախարարի տեղակալի հավաստմամբ, նպաստելու է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, քանի որ հանձնաժողովի անդամ ընտրվելու են պատահական սկզբունքով:

Պաշտոնյայի խոսքով՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդաﬓերի թիվը նվազել է 13 հազարով: Հաշմանդամություն ունեցող անձանց թվի նվազումը պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխուﬓերով, վարչարարության բարելավման քայլերով: Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել , որ շատ չնչին տոկոս են կազﬔլ այն անձինք, ովքեր սուբյեկտիվ մոտեցման պատճառով զրկվել են հաշմանդամության խումբ ստանալուց: Բացի այդ, ինչպես նշել է բանախոսը, հաշմանդամության խումբ չստացած, սակայն բուժման կարիք ունեցող անձինք ուղեգրվել են վերականգնողական ծառայություններ ստանալու: Ներկայում շուրջ 220 անձ ստացել են անվճար վերականգնողական ծառայություններ:

Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին, նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է վիճակարգրություն, ըստ որի 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 455 609: «Այս ցուցանիշը 2017 թվականի հունվարի 1-ի հաﬔմատ նվազել է ավելի քանի 7 հազարով՝ պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազմամբ: Փոխարենը, տարիքային կենսաթոշակառուների թիﬖ է ավելացել: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարիքային կենսաթոշակառուների թիվը կազﬔլ է 312 798: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազﬔլ է 307 հազար 68: Այսինքն` տարիքային կենսաթոշակառուների թիﬖ ավելացել է 5 730-ով»,-պարզաբանել է պաշտոնյան:

Ըստ Սմբատ Սաիյանի՝ շարունակում է բարձր ﬓալ ժողովրդագրական իրավիճակի ճնշումը կենսաթոշակային ապահովության համակարգի վրա: 2018 թվականին կենսաթոշակային տարիքի են հասնում 1955 թվականի ծնվածները, ըստ եղած տվյալների՝ շուրջ 43 հազար անձ: 1960 թվականին ծնված անձանց թվաքանակը կազﬔլու է շուրջ 60 հազար: «Առաջիկա տարիներին ﬔր երկրում տարիքային կենսաթոշակառուների թիﬖ ավելանալու է: Մեկ աշխատողին այս պահին բաժին է ընկնում 1.1 կենսաթոշակառու, ինչը վատ ցուցանիշ է, քանի որ առաջիկա 5 տարիներին հանրապետությունում կանխատեսվում է կենսաթոշակառուների թվի աճ շուրջ 10 տոկոսով»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Նյութի աղբյուրը՝  mlsa.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook