Thursday, March 28, 2024
Նորություններ

«Նման դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել». Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրողը պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը զրուցել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի հետ, որը ներկա պահին գտնվում է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում:

Լրագրողը հայրենակցի հետ զրույցում նշել է, որ հիշողությունն ամբողջովին չի վերականգնվել ստացած վնասվածքից հետո:

«Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- վերհիշում է Կոտենոկը:

Պատմելով երկրորդ հարվածի մասին, երբ իրենք եկեղեցում են եղել, լրագրողը նշել է, որ այն սարսափելի էր: «Արդեն մտածում էի, որ մահացել եմ: Խելքի եկա, փորձում էի կանգնել: Ձայն էի տալիս մյուս թղթակցին՝ Լևոն Արզանովին»,- հավելել է լրագրողը՝ նշելով, որ իրեն դուրս են բերել եկեղեցուց, որից հետո ոչինչ չի հիշում: Հիվանդանոցում արթնանալով՝ իմացել է, որ սրտում փոքր բեկոր է մնացել:

«Նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել»,- հավելել է Կոտենոկը՝ խորհուրդ տալով տեղում աշխատող թղթակիցներին հնարավորինս նվազեցնել տեխնիկական սարքերի օգտագործումը, որոնց պատճառով կարող են հայտնվել ադրբեջանական հարվածների թիրախում:

Հիշեցնենք, որ Յուրի Կոտենոկին փլատակների տակից օգնել էր դուրս բերել «ԱրմՆյուզ»-ի նկարահանող թիմը:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook