Friday, March 29, 2024
Նորություններ

Նոր պայմանավորվածություններ և անելիքներ` հայ-ռուսական գործակցության օրակարգում

Դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաև ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող և առողջապահական այլ հարցեր են:

Համաժողովի անցկացման մասին վերջնական պայմանավորվածությունն ամրագրվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում`  իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ հանդիպման ժամանակ:

Մոսկովյան պայմանավորվածությունների  մասին նախարար Արսեն Թորոսյանն արդեն Երևանում զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկել առաջիկա համատեղ անելիքները: «Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն ամուր են և ավելի են սերտանում ոչ միայն երկկողմ մակարդակով, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում` ԱՊՀ, ԱՀԿ, ՄԱԿ և այլն»,-շեշտել է Թորոսյանը:

Անդրադարձ է կատարվել դեղորայքային քաղաքականությանը, ՌԴ-ում հայ մասնագետների վերապատրաստմանը և կրթություն ստանալուն, ինչպես նաև այդ երկրում հայ պացիենտների բուժմանն ու բարձրտեխնոլոգիական  ծառայություններից օգտվելու թեմաներին: Նախարար Թորոսյանը հետաքրքրվել է ՌԴ-ում հայ պացիենտներին բուժման առավել մատչելի պայմանների տրամադրման հնարավորություններով:

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում իր երկրի քաղաքացիների առողջարանային հանգստի կազմակերպմամբ, ինչը ևս քննարկվել է:

Ռուսական կողմը կշարունակի Հայաստանին տեխնիկական աջակցությունը երկու հիմնական ուղղությամբ: Առաջինը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում, որը նոր եռամյա փուլ կմտնի: Բացի այդ` մեր երկրին կնվիրաբերվի վարակիչ հիվանդությունների հետազոտման նոր շարժական հագեցած լաբորատորիա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook