Friday, April 19, 2024
Նորություններ

Նոր սերնդի բարձր տեխնոլոգիական ախտորոշիչ սարքեր՝ Թիվ 2 բուժմիավորումում

Թիվ 2 բուժմիավորումն առաջինն է, որը ձեռք է բերել աշխարհում մեծ պահանջարկ ունեցողPhilips և Toshiba ընկերությունների նոր սերնդի բարձր տեխնոլոգիական ախտորոշիչ սարքեր՝ ներդրումային ծրագրով: Դրանք արդեն Երևանում են։

Բուժծառայության որակը բարելավելու, հիվանդությունների վաղաժամ բացահայտումն ու ճիշտ ախտորոշման գործընթացն ապահովելու համար կարևոր է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով կլինիկայի հագեցումը։ Նոր սարքավորումների շնորհիվ ավելացել է հիվանդությունների հայտնաբերման քանակը, մասնավորապես, գոյացությունների և տուբերկուլյոզի հայտնաբերման մասով։

Ծրագրով իրականացված 224 մլն դրամ ներդրման արդյունքում ձեռք է բերվել Philips ընկերության 3D մոդելի «Բրիլիանս» կոմպյուտերային տոմոգրաֆը (KT)։Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն նախորդների, աշխատում է շատ արագ, իսկ ճառագայթումը շատ չնչին է։ Այն հնարավորություն է տալիս արագ իրականացնել հետազոտություն՝ խուսափելով հերթերի գոյացումից, ինչպես նաև հատուկ ծրագրերի միջոցով հետազոտել ներքին օրգանները և անոթային համակարգը։ Հայաստանում արդեն մարդիկ հնարավորություն ունեն նվազագույն ճառագայթմամբ բարձրակարգ հետազոտություն անցնելու։

349d8e8b50142444d33906fa87492991

Երկրորդ սարքավորումը՝ Toshiba ընկերության արտադրության թվային նոր սերնդի ռենտգեն սարքավորումն է, որի ճառագայթումը ևս փոքր է: Ի տարբերություն նախորդների, ռենտգեն նկարի թվայնացումը թույլ է տալիս համակարգչի վրա տարբեր դիտանկյուններից տեսնել նկարահանված հատվածը, մեծացնել և փոքրացնել այն, ինչը հեշտացնում է ախտորոշման գործընթացը։

Թիվ 2 բուժմիավորումում գործում է գնային ճկուն քաղաքականություն. օրինակ՝ գլխի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունն իրականացվում է 38 000 դրամով։ Ինչ վերաբերում է Toshiba ընկերության թվային ռենտգեն սարքավորմամբ հետազոտությանը, ապա այն անվճար է բուժմիավորման պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների և պետպատվերով հիվանդների համար։

Նյութի աղբյուրը՝ lurer.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook