Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպտեսանյութեր

Նռան թեյ. Օգտակար հատկությունները

Նռան թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։

Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.

1.վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP,
2.ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում),
3.օրգանական թթուներ,
4.երկաթ, կալիում, կալցիում և այլն։

 

Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.

1.հակաբորբոքային միջոց,
2.հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ),
3.իմունիտետը բարձրացնող միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո,
4.աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց,
5.նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները,
6.անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով), սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ),
7.դիարեայից ազատվելու համար,
8.հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից),  հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից),
9.ախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար,
10.որպես հակաօքսիդանտ,
11.որպես միզամուղ։

Ո՞ր դեպքերում է հակացուցված նռան թեյը.

1.հղիություն և կրծքով կերակրման շրջան,
2.երեխաներին,
3.գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում,
4.պանկրեատիտի դեպքում,
5.մշտական փորկապության դեպքում,
6.ալերգիայի հակվածության դեպքում։

Նյութը՝ Online-Apteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook